ԴԵՊՔԵՐ ԴԵՄՔԵՐ ԼՈՒՐԵՐ

понедельник, 1 апреля 2013 г.

Հատուկ շնորհակալություն ավտոկայանի Գոքորին ու Հովոյին


Նման իրավիճակում էլի էի հայտնվել: Այսօր էլ եղբորս 10-ամյա տղային էի ճանապարհում Երևան: 14:30-ից մինչ 17:00 ավտոկայանում էի: <Ֆորդ > մակնիշի տրանսպորտային միջոցները դեռ կայանելու ընթացքի մեջ լցվում էին: Ես այդքան ժամ զարմացած նայում էի, թե ինչ է կատարվում շուրջս: Հետո իմացա, ու ուսանողները հայտնվում են նման իրավիճակում ամեն ուրբաթ՝ Երևանի և կիրակի Վանաձորի ավտոկայանում: Էնպես որ, սա իրենց համար սովորական երևույթ էր…

  Ես հոգնեցի արևի տակ կանգնելուց և ավտոկայանի սպասասրահում Դավիթիս հետ նստել էի, չգիտես ինչու՝ համոզված, որ սպասելն անիմաստ չէ: Իրոք, մի քանի րոպե անց, ճանապարհավարձը հավաքող տղաներից Հովոն կողքովս արագ անցնելով՝ ասաց. <Էս մեքենային մոտեցեք, վարորդի կողքի 2 տեղերը ձեզ համար են>: Մոտեցա, այնտեղ էլ Գոքորն էր կանգնած….
  Ես նրանց չէի խնդրել, չէի դիմել…  Նրանք այդ պահին արեցին կարելի է ասել՝ անհնարինը… 
Հատուկ շնորհակալություն Տղերք…
  Բայց ես այս շնորհակալությունը հայտնում եմ ոչ թե նրա համար, որ տղաներն ինձ օգնեցին, ոչ: Ես այդ ողջ ընթացքում տեսա նրանց իսկապես ծանր աշխատանքը, երբ մարդիկ իրար տրորում են, չկա սեռ, տարիք, հարգանք…  Չկա ոչինչ. Կոպիտ չթվամ՝ գործում է ջունգլիի օրենքը՝ բառիս բուն իմաստով: Իսկ Գոքորն ու Հովոն աշխատում են առանց գոռգոռոցի, հեռու հրմշտոցից, կարծես այդ իրավիճակն իրենց շուրջը չի. Բոլորի հարցերին պատասխանում են համբերատար, մեղմ՝ ինչպիսին էլ հարցը լինի:
  Զարմացած եմ, իսկապես զարմացած…
Ավտոկայանում տիրող իրավիճակի երկրում դեռ էսպիսի աշխատողներ կան…
Շնորհակալ եմ տղերք…
  Բայց միևնույն ժամանակ չեմ կարող չհիշել անտառտնտեսության Գ. Ա.-ին:
Չեմ կարող պատկերել, թե իր առջև կանգնած կանանց ինչպես տրորեց և բարձրացավ մեքենան… Էս մարդուն էլ անտառ ենք պահ տվել. Երևի իրեն ասել են, որ Գուգարքի անտառը, ծառերը պիտի էդպես ուժով, կյանքի գնով պահի, բայց մարդ է, էլի, մեր երկրի քաղաքացի, ծառն ու մարդուն շփոթել է, ինչ անենք…
 Հ. Գ.  Վանաձոր-Երևան գիծը սպասարկող հարգելի սեփականատեր.
        Այս իրավիճակը պարբերաբար կրկնվում է, սա ձեզ հեչ մտածելու տեղիք չի տալի՞ս:
        Եթե ոչ, ուրեմն դուք գողեր եք. Դուք այսօր գողացել եք հարյուրավոր մարդկանց կյանքի այդքան թանկ ժամանակը: Ով է ձեզ տվել այդ իրավու՞նքը:





Комментариев нет:

Отправить комментарий