ԴԵՊՔԵՐ ԴԵՄՔԵՐ ԼՈՒՐԵՐ

пятница, 12 июля 2013 г.

Վթար զորամասի մոտ

Հուլիսի 12-ին, ժամը 12:30-ի սահմաններում ավտովթար է տեղի ունեցել Վանաձորի Երևանյան խճուղում` N զորամասի դիմաց: Իրար են բախվել Վազ 21 07 մակնիշի 33 LP 601 պետհամարանիշի և Օփել Աստրա մակնիշի 30 UL 115 պետհամարանիշի մեքենաները: Մեքենաների վարորդներն ու ուղևորները ականատեսների և ուղևորների վկայությամբ, բարեբախտաբար  մարմնական վնասվածքներ չեն ստացել: Պատճառվել է միայն նյութական վնաս:
Մեր նկարահանումների պահին տեղում աշխատում էին ՃՈ և ԱՊՊԱ աշխատակիցները: Կատարվում է հետաքննություն:

Комментариев нет:

Отправить комментарий