հայացքով: Վեհ գործի գաղափարը ,,Մշո զարմ,, ԳՀԿ նախագահ Էդվարդ Խլղաթյանի մոտ վաղուց էր ծնվել. նպատակ էր դրվել մեր շրջակայքի ամենաբարձր սարերից մեկի վրա կանգնեցնել մայրության արձանը, որտեղից Մայր-արձանը պիտի հսկեր շրջակայքն ու շրջակա անցուդարձը: Գաղափարը կյանքի կոչվեց. արդեն քանի տարի Մայրասարից Մայր-արձանը ոչ միայն հսկում, այլև իր սուրբ օրհնությունն է տարածում ուխտավորների վրա: Այսօր արդեն քչերն են հիշում Մայրասարի հին անունը` Ղարասարը, բայց դեպի Մայրասար ուխտագնացությունները ավանդական են դարձել: Դժվար հաղթահարելի է Մայրասարի բարձունքը, ամեն ոք չի կարող հեշտությամբ հասնել Մայրության արձանին: Կան նաև բազմաթիվ (այդ թվում նաև` ներելի) պատճառներ, որ մաևդկանց թույլ չեն տալիս հասնել բարձունքին, բայց այստեղ եկողներն ուխտ ունեն, աղոթք ունեն մրմնջալու. և նաև նրանց համար, Մայրասարի բարձունք տանող ճանապարհին կանգնեցվեցին խորհրդանշական 7 խաչքարեր: Սեպտեմբերի 14-ին Մայրասարում տեղադրվեց 8-րդ խաչքարը: Վանաձորցի Արա Հակոբյանը ուխտ էր արել` իր և բոլոր մայրերի համար մի խաչքար ավելացնել Մայրասարում, ուխտագնացություն կազմակերպել: Նոր խաչքարի տեղադրումն ու արարողությունը խոսում է այն մասին, որ դեպի Մայրասար ուխտագնացությունը ոչ միայն ավանդական, այլև պահանջված է դառնում. յուրաքանչյուր ոք իր մոր հիշատակը խնկարկելու համար ցանկություն ու պահանջ է զգում ուխտագնացության` դեպի Մայրասար: Սա նոր ավանդույթի ձևավորում է, որն ուներ դժվար սկիզբ, այսօր` կենդանի ընթացքը` լուսավոր շարունակությամբ:
-Շուտով իր տեղը կգտնի նաև շարքի իններորդ խաչքարը: Այն նախատեսված է տեղադրել Խաչի թաղ կոչվող եկեղեցու բակում, այն կապող օղակ կդառնա եկեղեցուց մինչև Մայրասար-սրբավայր,-նշում է Էդ. Խլղաթյանը և շարունակում,-յուրաքանչյուր ոք ամեն անգամ Մայրասարի բարձունք է ելնում նոր տպավորություներով ու զգացմունքներով. այստեղ կարողանում ես վերլուծել անցած կյանքդ, մնալ ինքդ քեզ հետ, մտքիդ ժապավենի վրա տեսնել մանկական ու պատանեկան չարաճճիություններդ և որդիական ներում-աղերսով ևս մեկ անգամ խոնարհվել մայր-սրբության առաջ:
Ուխտագնացությունն ավարտվեց սուրբ մատաղի արարողությամբ, իսկ յուրաքանչյուր ուխտավոր Մայրասարից վերադարձավ իր հետ տանելով այն լուսավոր կետը, որը կոչվում է մայրական խորհուրդ, մայրական մրմունջ ու աղոթք….
Ուխտագնացությունն ավարտվեց սուրբ մատաղի արարողությամբ, իսկ յուրաքանչյուր ուխտավոր Մայրասարից վերադարձավ իր հետ տանելով այն լուսավոր կետը, որը կոչվում է մայրական խորհուրդ, մայրական մրմունջ ու աղոթք….
Комментариев нет:
Отправить комментарий