Հասմիկ
Պողոսյանը նախ եղավ Սպիտակի մշակույթի տանը,
որտեղ գործում են տարբեր խմբակներ:
Մշակույթի տան տնօրեն Ռոբերտ Բալայանը նկատեց, որ
այսօր մշակույթի տան շենքը համայնքի ենթակայության տակ չէ և ներսում գործում են նաև համայնքային
ենթակառույցներ, ինչը խանգառում է շենքի բարեկարգմանը: Ու ստացվել է այնպես, որ
այսօր մշակույթի տունը չունի շենքի անվտանգության և ջեռուցման համակարգ:
Այնպես որ, ձմռան ամիսներին հարկադրված արձակուրդի են գնում: Սա իհարկե անդրադառնում է նաև երեխաների թվի
նվազմանը:
Հասմիկ Պողոսյանը այցելեց մշակույթի տանը գործող թաթերական ստուդիա, որտեղ 11 երեխա սովորում է տիկնիկային թատրոնի բաժնում: Նախարարը բարձր գնահատեց ռեժիսոր- խմբավար Արմենուհի Մելքոնյանիաշխատանքը: Նախարաության
կողմից վերջինս իր աշխատանքի համար պարգևատրվեց պավոգրով:
Մշակույթի տան
երեխաներին նախարարը հրավիրեց մայրաքաղաք` մասնակցելու կայանալիք «Նռենի» փառատոնին:
Նախարարը եղավ
նաև մշակույթի տան ներսում գործող քաղաքային գրադարանում: Գրադարանն ունի 500
անուն գիրք, միջին հաշվով 150 ընթերցող:
Նախարարի հետ
զրույցի ժամանակ` աշխատողները դժգոհեցին ցածր աշխատավարձերից:
Հասմիկ
Պողոսյանի հաջորդ նպատակակետը գեղարվեստի դպրոցն
էր: Այստեղ գործում գծանկարի, գոբելենի, քանդակագործության, խեցեգործության, գունավոր
կոմպոզիցիաների խմբակներ` վաթսուն աշակերտով: Դպրոցն ունի 5 մանկավարժ:
Նախարարության
կողմից դպրոցն ստացավ մորբերդ և նկարչական այլ պարագաներ:
Երաժշտական
դպրոցում արդեն, շրջելով դասարաններով, Հասմիկ Պողոսյանն իր գոհունակությունը
հայտնեց` տեսնելով բոլոր դասարաններում առկա դաշնամուրները: Նրա խոսքով, նույնիսկ մայրաքաղաքի երաժշտական ոչ բոլոր դպրոցներում նման հնարավորություն կա:
Այս դպրոցն էլ ստացավ «Հայ
դասական կոմպոզիտորների սկավառակների» ժողովածու:
Նախարարը եղավ
նաև Վանաձորում: վանաձորցի արվեստագետ Սևակ Ղարիբյանի
«Սևոյի արվեստանոցում
որտեղ հավաքված քաղաքի արվեստագետները, նախարարի հետ զրույցում, առաջ քաշեցին
լոռեցի առվեստագետներին հուզող հարցեր: Քանդակագործներ Սևակ Ղարիբյանը և ԲոգդանՀավանիսյանը
պարգևատրվեցին Գրգոր Լուսավորչի շքանշանով և պատվոգրով:
Комментариев нет:
Отправить комментарий