ԴԵՊՔԵՐ ԴԵՄՔԵՐ ԼՈՒՐԵՐ

четверг, 19 января 2017 г.

Կտավատի ձիթայուղ

կանեփի պահով մի բան ասեմ.
առաջին անգամ կանեփի յուղի մասին կարդացի 8 տարի առաջ. պատրաստման եղանակը youtube-ի լինքերով ինձ ուղարկեց մասնագիտությամբ կենսաբան ընկերուհիս, որ ապրում ու աշխատում էր /հիմա էլ/ Սլովենիայում. նպատակ ուներ ինչ-որ կերպ օգնել հորս.
ես ուսումնասիրեցի, սովորեցի, որ կանեփի յուղը դարիս ժանտախտի՝ ուռուցք հիվանդության ամենամեծ թշնամին է. բուժում է, առանց հետքերի...
3 տարի առաջ, երբ իմացա, որ հարևան Վրաստանում օրինականացրել են դրա վաճառքը, այնքան մեծ էր նախանձս....
Հարթագյուղի դպրոցի տնօրեն Սամվել Հունանյանին վաղուց եմ ճանաչում. երբ նա նոր էր սկսել իրենց գյուղում կտավատի ձիթայուղի արտադրությամբ զբաղվել, մի տեսաշար էի նկարում Համաշխարհային բանկի կողմից գյուղզարգացման ծրագրի շրջանակներում. դրանցից մեկն էլ նվիրված էր կտավատի արտադրությանը.
այնպես որ, վարչապետը ճիշտ կանի լրջորեն մտածի Սամվելի առաջարկի մասին.
Հ. Գ. Սամվել Հունանյանը սկզբունքի ու գործի մարդ է. Հ. Գ-2. Ես, իհարկե գիտեմ աշխարհի առաջնային բիզնեսների մասին. բավականին լսել եմ էդ հզոր ուժի պայքարի ձևերի ու մեթոդների մասին. գիտեմ, որ համաշխարհային պայքարը դրա դեմ անզոր է, բայց, ընդամենը մի քանի կաթիլ կանեփի յուղով կարելի է մարդկային կյանքեր փրկել...

Комментариев нет:

Отправить комментарий