ԴԵՊՔԵՐ ԴԵՄՔԵՐ ԼՈՒՐԵՐ

пятница, 18 августа 2017 г.

Ամեն քայլափոխի մեզ «քցում» են

Նկարը՝ mamuli xosnak-ի
Այս տարի, որքան էլ աննախադեպ շոգեր էին, երբևէ չտեսա, որ Վանաձորի խանութներում ձուն սառնարանում լինի: Միշտ բաց, ուղղակի սառնարանի գլխին, կամ որևէ դարակում եմ տեսել, բազմիցս հարցրել եմ վաճառողուհիներին՝ բա չի փչանա՞, վտանգավոր չի՞...
Անկեղծ լինեմ՝ այդպես էլ պատասխան չեմ լսել նրանց կողմից:


   Մի քանի ծանոթներից լսել եմ, որ ձու են գնել, բերել են տուն, պարզվել է՝ փչացած է, հոտած, թափել են ու դրանով ամեն ինչ ավարտված են համարել:

    Նրանց թվում է՝ այլընտրանք չունեն և դարձյալ շարունակում են օգտվել նույն խանութներից: Իրականում, եթե խանութը չի պատժվում դրա համար, վնասը չի հատուցում, տրամաբանորեն պիտի շարունակի նման աշխատելաոճը:
 
   Ես խանութից ձու չեմ գնում, մայրս գյուղում, մեր հարևաններից թարմ ձու է գնում և ժամանակ առ ժամանակ ուղարկում է ինձ համար: Չգիտեմ, եթե այս այլընտրանքն ինձ համար չլիներ, որտեղի
՞ց ձու կգնեի, բայց մի բան հաստատ գիտեմ, հոտած ձվի համար ինձ պատասխան կտային վաճառողները, կամ խանութի սեփականատերը, կամ ձու արտադրողը, ինձ համար միևնույնն է, թե ով կլիներ պատասխան տվողը, բայց՝ կպահանջեի անպայման....


Նկարը՝ armlur.am-ի
  Երեկ մի կտոր պանիր գնեցի...
 Երեկ բավականին հով եղանակ էր Վանաձորում, անձրև եկավ, իսկ երեկոյան, ժամը 21-ի կողմերը, նույնիսկ հաճելի զով էր: Ինչու այսքան երկար եղանակի մասին, որ պարզ լինի՝ պանիրը գնել եմ տաք վիճակում, չէ, չմտածեք, թե հենց նոր պատրաստված թարմ պանիր էր գործարանից, կամ որևէ պանրագործից անմիջապես ձեռք բերված...

  Խանութից, ի դեպ, քաղաքի կենտրոնում տեղակայված, քաղաքում հայտնի խանութներից մեկի մասին է խոսքս. խանութից մեր տուն, 10 րոպե տևեց: Դե, մինչ գնումներս կտեղավորեի՝ 15 րոպե: Պանիրը եփում էր ձեռքերիս մեջ՝ բառիս բուն իմաստով. ցնցված էի, այսինքն, իբր թե սառնարանը, որից հանեցին և ինձ վաճառեցին պանիրը, միացված չէր. այլապես պանիրն այդքան տաք չէր լինի: Համտեսեցի, նորմալ էր, փչացած լիներ, վառելիքս չէի ափսոսա, ուշ ժամն էլ հաշվի չէի առնի, ոչ էլ հոգնությունս, անմիջապես հետ կվերադարձնեի...
  Չգիտեմ, ու՞մ բախտը բերեց...
 
 Դե, էլի բաներ եմ գնել, բայց չգիտես ինչու, վերջերս «Ալյոնկա» խանութին բոլորովին
չեմ վստահում.  կոնֆետների թարմությունն սկսել է զիջել, այս անգամ քաշն էլ որոշեցի ստուգել. կոնֆետը խանութի էլեկտրոնային կշեռքով 630 գրամ էր կշռում, մեր տանը՝ 560. ազնիվ խոսք, ճանապարհին ոչ մի կոնֆետ չեմ կերել. դե նվիրելու մասին էլ չեմ խոսում:
 
  Հարցերս բազմաթիվ են, բայց ոչ հռետորական. կոնկրետ պատասխաններ եմ ակնկալում՝ կոնկրետ մարդկանցից, այս դեպքում՝ ոլորտի պատասխանատուներից...

  Լավ, բա դուք հեչ խանութ չեք մտնու՞մ... չեք տեսել էս շոգ եղանակին սառնարանից դուրս գտնվող ձուն:
  Բա դուք երշիկը, նրբերշիկը, միսը, պանիրը և այլն, գնելիս, չեք զգացել, որ դրանք սառնարանից հանված մթերքներ չե
՞ն...
  Էս գոստանդարտն էլ է էշի ականջում քնած սննդի տեսչության հետ, երբևէ չի ստուգու
՞մ կշեռքները...

  Իսկ հետևությունս միանշանակ է՝ ինչպես տատս կասեր՝ դուք բոլորդ իրար բերնի մեջ թքած եք...
կամ, մեկիդ գլուխը մյուսի ոտքի տակ է...

  Մինչև ե
՞րբ...

Комментариев нет:

Отправить комментарий