ԴԵՊՔԵՐ ԴԵՄՔԵՐ ԼՈՒՐԵՐ

вторник, 3 октября 2017 г.

Հերթական փողլվացում, կամ՝ սոցփաթեթային շրջապտույտ

Հոկտեմբերի 1-ից ուժի մեջ է մտել սոցփաթեթների տրամադրման և կիրառման նոր որոշումը: Սա ինձ համար հերթական իրավախախտում է:

Այսօր ՀՀ Առողջապահության նախարարությունից հաղորդագրություն ստացա, որում մասնավորապես ասվում է՝ Ձեր ապահովագրական ընկերությունն Ինգո Արմենիան է:
Կար նաև թեժ գծի հեռախոսահամար՝ 8003:


Զանգեցի՝ պատասխանեցին:
-Հարգելիս, ու՞մ եք հարցրել, որ ինձ համար ապահովագրական ընկերություն եք ընտրել,-հարցնում եմ:
-Գիտե՜ք, դա կառավարության որոշումն է, մինչև 2021թ. պատահականության սկզբունքով կառավարությունն ինքն է ձեզ համար ընտրում ապահովագրական ընկերություն, 21թ.-ից հետո՝ դուք ինքներդ կարող եք ընտրել:

Ահա՜...
Ահա թե ինչ է ստացվում. ապահովագրական ընկերությունները կառավարության միջոցների նոր կոռուպցիոն շրջապտույտի հարթակ են հանդիսանում: Գումարը փոխանցվում է, ու քանի որ դրանք հիմնականում չեն էլ օգտագործվում, մնում են ապահովագրական ընկերություններին, նրանք էլ... դե, չաղանում են, էլի. ու այդպես դեռ կշարունակեն մեր կաշվի հաշվին չաղանել ևս 4 տարի: Այսինքն, ուղիղ այնքան ժամանակ, քանի դեռ ապահովագրությունը պետության կողմից կիրականացվի:

Հիմա ես օգտվում եմ ապահովագրական ընկերության ծառայությունից. ստիպված. ասենք մեքենայի ապահովագրություն և այլն. ավելի տրամաբանական չի՞, որ իմ առողջապահական ապահովագրությունն էլ իրականացնի այդ նույն ընկերությունը.
եղբայր կառավարություն, դարձյալ կբռնանա՞ք..
Վերջապես, ինչու՞ կբռնանաք...

Комментариев нет:

Отправить комментарий