Այսօր, հհկ-ի հայտարարությունից հետո թևաթափ եմ եղել...
Իհարկե, դեռ չեմ տարածելու սոցցանցերում, որպեսզի իմ հուսախաբությամբ չվարակվեն հայրենակիցներս...
Բայց, որքան խորն եմ փորձում վերլուծել այսօրվա իրավիճակը, այնքան ավելի եմ զարմանում ներկայիս իշխանությունների դիրքորոշման վրա...
ՀՀԿ-ն, իր այսօրվա լծակներով հանդերձ ոչ մի քայլ չի անում դասադուլների և գործադուլների առաջն առնելու...
Չասեք, թե ժողովրդի ուժը վախեցնում է նրանց. բազմիցս ունեցել ենք ժողովրդական շարժումներ, ոստիկանության, զորքի, անգամ արյունահեղության գնով լռեցրել են ժողովրդին:
Այսօր քայլել եմ քաղաքիս փողոցներով և ցնցվել, թե ինչով է զբաղված ազգս...
երգ, պար, խաղ, ուտոց-խմոց, ժպիտ, հրճվանք, անասելի երջանիկ դեմքեր՝ ամենուր...
Անկեղծ ասած՝ վաղուց ազգիս չէի տեսել այսքան երջանիկ, միասնական, ինքնակազմակերպված...
Բայց և հեղափոխությունը, թեկուզ և՝ թավշյա, բոլորովին էլ այսպիսին չէի պատկերացնում:
Որքան էլ փորձեմ ինձ հեռու պահել քաղաքականությունից, այսպես, թե այնպես այս կամ այն չափով ստիպված եմ երկրիս մասնիկը լինել:
Այսօր ամբողջ աշխարհում կազմակերպվում են բողոքի ակցիաներ, ոչ մի անգամ և ոչ մի տեղ չեմ տեսել այսքան կառնավալային իրավիճակ... /Հավատարիմ մնալով հեղինակային իրավունքը չխախտելու կարգը, նշել, որ «կառնավալային» իրավիճակ արտահայտության հեղինակը ORT-ի լրագրողին է պատկանում, նա է իր տեսանյութի մեջ Հայաստանում կատարվող հեղափոխությունը որակել կառնավալ/:

Սկզբում առկա իրավիճակը նույնիսկ հաճելի էր. սեր, ժպիտ, երաժշտություն, համերաշխություն, ուրախություն...
Իսկ երբ արդեն ոչ թե մասնակիցն ես դրա, այլ կողքից դիտորդ, սա զավեշտի է նմանվում...
Ով է փորձում բուն թեմայից շեղել ժողովրդին, ով է քնեցնում այն գաղափարը, ինչի համար մարդիկ դուրս են եկել փողոց, ինչու է այս իրավիճակը ձեռնտու ներկայիս իշխանություններին...
Ժամանակն ամեն ինչ իր տեղը կգցի, բայց ժամանակը ոսկի է...
Երբեք չի կարելի քնել պահակակետում.. մարդը պիտի զգոն լինի նման իրավիճակներում, թե չէ էս ինչ «պաս», «զապաս», «7 քար» ու էլի մանկական հիշողություններով ենք տարվել...
Վախենամ՝ քնով ենք անցել...
Комментариев нет:
Отправить комментарий