ԴԵՊՔԵՐ ԴԵՄՔԵՐ ԼՈՒՐԵՐ

воскресенье, 17 апреля 2011 г.

ՕՁՆԵՑՈՒ ՕՐ

Լուսանկարը` ԱՐՄԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ
Հովհ. Օձնեցի Իմաստասերի ննջեցման օրը Լոռու մարզի հավատավոր ուխտագնացների խմբերը վաղ առավոտից ձգվեցին դեպի Օձունի սբ. Աստվածածին եկեղեցի: Այստեղ մատուցվեց սուրբ և անմահ պատարագ ի հիշատակ սրբի ննջեցման: Անձրևն ու ցուրտը չխանգարեցին ուխտագնացությանը և հավատացյալները պատարագից հետո ուղևորվեցին դեպի Արդվի, որտեղ հանգչում է Սրբի աճյունը:

   Ուխտագնացության օրը սբ. Աստվածածին եկեղեցուն 2 զանգ նվիրաբերվեց:
  - Այս 2 զանգերը ունեն ճիշտ նույն չափերը, ձևն ու նախշազարդումները, ինչպիսիք ունեցել են եկեղեցու նախկին զանգերը: Նախատեսվում է, որ դրանք զանգակատանը կտեղադրվեն մինչև սբ. Զատկի տոնը:Լոռեցիները սպասում են, որ Հարության տոնին իրենց եկեղեցի կտես կանչի նոր զանգերի ավետաբեր ձայնը:





Комментариев нет:

Отправить комментарий