ԴԵՊՔԵՐ ԴԵՄՔԵՐ ԼՈՒՐԵՐ

четверг, 14 апреля 2011 г.

ԳՐԻԳՈՐ ԶՈՀՐԱՊ -150


  "Թագավորությունները կիյնան, ազատությունները կը ջնջվին, հաղթանակները հաճախ պարտություններու կփոխվին, բայց լեզուն կը մնա ազգի մը ճակատագրին պես անջնջելի":
                                          Գր. Զոհրապ
 Լոռու մարզային գրադարանում  Զոհրապի կյանքին ու ստեղծագործական ուղուն նվիրված գրական-երաժշտական ցերեկույթը կազմակերպվել էր գրադարանային շաբաթի շրջանակներում: Զոհրապը հայ դասական գրականության նշանավոր դեմքերից է, նովելի ժանրում չգերազանցված վարպետ, գրող, հասարակական գործիչ, իրավագետ, հռետոր: Նա գրել է բանաստեղծություն, վեպ, պատմվածք, ակնարկ, գրական-հրապարակախոսական հոդվածներ: Զոհրապի հզորությունը փոքր արձակն է, հոգեբանական արձակը, քիչ գրելով` շատ բան ասելու ունակությունը:
Բանասիրական գիտությունների թեկնածու Մարիամ Շոլինյանը ներկայացրեց Զոհրապի դժվար  կյանքը, նրա ծանր պայքարը ու դաժան մահը, անդրադարձավ ստեղծագործություններին:
Նորավեպի իշխան Զոհրապը վերհանում էր հասարակաակն կեղծիքը, սոցիալական անադարությունը, նրա գործերում ակնառու է կյանքի հեգնանքը, ծաղրը:
Երևանի թատրոնի կինոյի պետական ինստիտուտի Վանաձորի մասնաճյուղի ուսանողները ընթերցեցին Զոհրապի բանաստեղծություններից, ելությներով ներկայացավ նաև Վանաձորի քաղաքապետարանի կամերային երգչախումբը, գեղարվեստական ղեկավար Ռուզաննա Մխիթարյան:
Զոհրապի ժառանգությունը վերապրում է մեր ժողովրդի մեջ` իբրև բարու, գեղեցկության, մարդասիրության խորհրդանիշ,- կարծիք հնչեց ցերեկույթի ընթացքում:

Комментариев нет:

Отправить комментарий