Նոյեմբերի 5-ին աշխատանքային այցով Լոռու մարզում էր: Սպիտակ քաղաքում նա շրջեց “Ագրոհոլդինգ” ՍՊԸ բազմաճյուղ տնտեսությամբ համալիրում, ծանոթացավ ընկերության գործունեության ուղղություններին և ծրագրերին: Նախագահի այցը շարունակվեց դեպի թիվ 1 դպրոց, ապա` Ստեփանավանի թիվ 6 դպրոց, որտեղ ամբողջությամբ նորակառույց մասնաշենքերից բացի վերանորոգվել են նաև մյուս մասնաշենքերի տանիքները, կատարվել են ներքին հարդարման աշխատանքներ:
Ստեփանավանում նախագահ Սերժ Սարգսյանը ներկա եղավ “Սագամար” ՓԲԸ պաշտոնական բացման արարողությանը:
Ի դեպ` նախագահի ներկայությամբ բնակարանների վկայագրեր ստացան 1988թ. ավերիչ երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած Սպիտակի 153 ընտանիքներ:
Սա նախագահի նախընտրական ծրագրի կետերից մեկն էր:
Комментариев нет:
Отправить комментарий