ԴԵՊՔԵՐ ԴԵՄՔԵՐ ԼՈՒՐԵՐ

понедельник, 14 ноября 2011 г.

Սերոբի դատը հետաձգվեց առողջական խնդիրների պատճառով

Նոյեմբերի 14-ին Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում պետք է տեղի ունենար մանկապղծության մեջ մեղադրվող Սերոբ Տեր-Պողոսյանի գործով դատավարության հերթական նիստը: Այն նախատեսված էր սկսել ժամը 12-ին, բայց սկսվեց 15:40-ին և 10 րոպե անց հայտարարվեց, որ նիստը հետաձգվում է: Պատճառը մեղադրյալի առողջական խնդիրն էր: 2 շտապօգնության խումբ է հրավիրվել նրան բժշկական օգնություն ցույց տալու նպատակով, բայց Սերոբ Տեր-Պողոսյանի ընդհանուր առողջական վիճակը թույլ չի տվել շարունակել դատական նիստը:

Բժիշկները նրա մոտ աղիների անանցանելիություն են ախտորոշել: Մեղադրյալը նույն հիվանդությամբ տարիներ առաջ վիրահատվել է ԱՄՆ-ում: Սերոբ Տեր- Պողոսյանի գործով Հերթական նիստը կկայանա նոյեմբերի 17-ին:

Комментариев нет:

Отправить комментарий