- Ծնողներիս ժամանակ
40 հայկական դպրոց էր գործում, երբ ես առաջին դասարան գնացի` հայկական 8 դպրոց կար,
հիմա ընդամենը 1 հայկական ուսուցմամբ դպրոց կա Թիֆլիսում,- պատմում է Վիրահայոց թեմի
մշակույթի բաժնի տնօրեն` Լևոն Չիդիլյանը:-Երբ հայկական դպրոցները պակասեցին հայերն
սկսեցին ռուսական դպրոցներ գնալ, հիմա`ավելի շատ վրացական դպրոցներ են գնում: Այսինքն հայոց լեզվի, հայ ազգային մշակույթի պահպանման խնդիր կար. 2011թ. հոկտեմբերի 8-ին` Թարգմանչաց տոնի օրը, բացվեց «Հայարտուն»` Հայ արվեստի տուն կենտրոնը: Նպատակը` հայապահպանության և հայ-վրացական բարեկամության պահպանումն է, նշում է կենտրոնի