ԴԵՊՔԵՐ ԴԵՄՔԵՐ ԼՈՒՐԵՐ

вторник, 11 июня 2013 г.

Ավագանու արտահերթ նիստը չկայացավ

   Այսօր Վանաձորի համայնքի ավագանու արտահերթ նիստը հետաձգվեց, քանի որ նիստին չէր ներկայացել ավագանու անդամների զգալի մասը: Մտածելու տեղիք է տալիս. ինչու քվորում չէր ապահովվել. գուցե սա իսկապես նպատակային է. մանավանդ, եթե նայենք արտահերթ նիստի օրակարգը:    Արտահերթ նիստ` 15 հարց: / http://www.vanadzor.am/am/2012-03-12-08-11-24/   Շատ հրատապ հարցեր են օրինակ`7-ից 14-րդ հարցերը: Հարց է ծագում. “Ինչու է Վանաձորի քաղաքապետարանն այդքան հրատապ և արտահերթ համարում տարածքներ օտարելու հարցը. Ինչից են
ուշանում”: 
  Բայց երևի ես սխալ եմ, քանի որ ասենք, օրինակ, հաճախադեպ կարկուտը իսկապես կարող է վնասել վանաձորցիների մեքենաները: Էլ ինչ քաղաքապետ, որ չմտածի իր քաղաքացիների մասին:
  Իհարկե, հրատապ կարելի է համար օրակարգում ընդգրկված մի քանի հարց, այդ թվում նաև`մեջբերում եմ`” Վանաձորի քաղաքապետարանը  բնակարան կնվիրի զոհված կուրսանտի ընտանիքին…..  Այս նիստի օրակարգում է ընդգրկված նաև Հասմիկ Արարատի Նիկողոսյանին բնակարան նվիրելու  մասին հարցը: Հիշեցնենք, որ հարցը վերաբերում է ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի 3-րդ կուրսի կուրսանտ , 2013 թվականի հունիսի 1-ին հրազենային վիրավորումի հետևանքով մահացած Սիփան Գագիկի Մովսիսյանի ընտանիքին: Մովսիսյանների բազմանդամ ընտանիքը ներկայումս  ապրում է տնակում:”
 Բայց այստեղ էլ հարց է ծագում. “Դե, եթե քաղաքապետարանն է նվիրում, էլ ինչու են սպասում ավագանու նիստին…”:
Իսկ գուցե դրանք ավագանու լիազորություններն են


Комментариев нет:

Отправить комментарий