ԴԵՊՔԵՐ ԴԵՄՔԵՐ ԼՈՒՐԵՐ

четверг, 27 июня 2013 г.

Կալանավորը 55 կտոր մետաղյա իր է ընդունել

Հունիսի 25-ին ժամը 20-ի սահմաներում Վանաձորի քրեակատարողական հիմնարկից հիվանդանոցային համալիր կենտրոն է տեղափոխվել 1974թ. Ծնված Վլադիսլավ Եդիգարովը` որովայնում օտար մարմին ախտորոշմամբ: Հիվանդանոցում նա բժիշկներին պատմել է, որ մեծ քանակությամբ մետաղյա իրեր է կուլ տվել: Բժիշկները սկզբում փորձել են օգնել Եդիգարովին, որ մետաղյա իրերը բնական ճանապարհով դուրս գան նրա օրգանիզմից:: Սակայն Հունիսի 26-ին բժիշկները պարզել են, որ դրանք  չեն տեղաշարժվում և սուր ցավերն սկսել են ավելի անհանգստացնել Եդիգարովին: Որոշել են վիրահատել:
20:00-ի սահմաններում վիրահատությունն ավարտված էր, վիրահատող բժիշկը ցույց տվեց թվով 55 մետաղյա իրեր, որոնք դուրս էին բերվել Վլադիսլավ Եդիգարովի որովայնից:

Комментариев нет:

Отправить комментарий