Հոկտեմբերի 27-ի առավոտյան Վանաձորում մարզային և քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներն օրն սկսեցին Սպարապետ Վ. Սարգսյանի արձանի մոտ ծաղիկներ և ծաղկեպսակներ դնելու արարողությամբ:
14 տարի առաջ` 1999 թ. հոկտեմբերի 27-ին ԱԺ-ում` կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ Նաիրի Հունանյանի գլխավորած հանցախմբի կողմից գնդակահարվեցին Ազգային ժողովի նախագահ Կարեն Դեմիրճյանը, վարչապետ Վազգեն Սարգսյանը, ԱԺ նախագահի տեղակալներ Ռուբեն Միրոյանը և Յուրի Բախշյանը, պատգամավորներ Հենրիկ Աբրահամյանը, Միքայել Քոթանյանը, Արմենակ Արմենակյանը, կառավարության անդամ Լեոնարդ Պետրոսյանը։
Վանաձորում Վ. Սարգսյանի արձանի մոտ հավաքվածները եկել էին հարգելու և խնկարկելու նրանց հիշատակը:
Комментариев нет:
Отправить комментарий