Հոկտեմբերի 29-ի առավոտյան 9:10-ի սահմաններում Վանաձորի Աղայան փողոցում ԴԵՈՒ Մատիս մակնիշի 186 LD 62 պետհամարանիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել Վանաձոր քաղաքի բնակիչ՝ 1951թ. ծնված Սարգիս Ռաֆայելի Համբարձումյանին:
ԴԵՈՒ Մատիս մակնիշի ավտոմեքենան պատկանում է <<Նոր Հորիզոն>>
ՈՒնիվերսալՎարկային Կազմակերպությանը: Մեքենան դեպքի պահին վարելիս է եղել Գևորգ Սերյոժայի Խաչատրյանը` ծնված 1982 թ.: Վարորդը վրաերթի ենթարկած հետիոտնին տեղափոխել է Վանաձորի թիվ 1 հիվանդանոցային համալիր, որտեղ պարզվել է, որ տուժողը ստացել է գլխի պատռվածք, և ձախ ծնկահոդի շրջանում սալջարդ : Մեքենան տեղափոխվել է Ճանապարհային ոստիկանության տուգանային հրապարակ: Կատարվում է հետաքննություն:
Комментариев нет:
Отправить комментарий