Ռուսատանի Ստավրոպոլի մարզից ՀՀ ժամանած պատվիրակության անդամներն ու Լոռու մարզի ներկայացուցիչները նախ այցելեցին Վանաձոր-Սպիտակ ավտոմայրուղու միջնամասից հարավ ընկած տարածքում է գտնվող ռուսական բանակի հրամանատար Իոսիվ Մոնտրեզորի և նրա հետ ռուս-պարսկական պատերազմում զոհված զինվորների հուշարձան` հագանքի տուրք մատուցելու, ծաղիկներ ու ծաղկեպսակներ դնելու հուշարձանին:
Այս կոթողը խորհրդանշում է հայ-ռուսական բերեկամությունը,
Ռուս-պարսկական առաջին պատերազմի տարիներին այս տարածքում 1804 թվականին 114 ռուս զինվորներից և 60 հայ կամավորներից կազմված ջոկատը հերոսաբար զոհվել է 30 անգամ գերազանցող պարսից ուժերի հետ անհավասար պայքարում:
Ստավրապոլից պատվիրակությունը ժամանել էր հատուկ հայ-ռուսական ֆորումին մասնակցելու համար, որը մեկնարկել է դեկտեմբերի 1-ին, իսկ հանգստյան կիրակին լավ առիթ էր լոռեցի գործընկերների հետ հանդիպելու համար: Ստավրապոլում ապրում է 2 մլն. 75 հազար
մարդ, նրանց 5 տոկոսը հայեր են: Պատվիրակության 9 անդամենրից չորսը ագությամբ հայ են: Նրանց թվում էին ոչ միայն մարզային իշխանությունների ներկայացուցիչներ, այլև գործարարներ, և հանդիպման ընթացքում ներկայացվեց մարզի արդյունաբերական ու տուրիզմի պոտենցիալը: Հյուրերին ավելի շատ հետաքրքրում էր թեթև արդյունաբերությունը, պարզվեց, որ վերջիններս մեծ ուշադրություն են դարձնում փոքր և միջին բիզնեսի զարգացմանը: Դմիտրի Տալմաչովը, ով ղեկավարում է պատվիրակությունը և հանդիսանում է Ստավրապոլի մարզի էներգետիկայի, արդյունաբերության եւ կապի նախարարի տեղակալը, նշեց, որ այցի պատճառները բազմաթիվ են, բայց նրա կարծիքով հիմա գլխավոր խնդիրն այն է, որ կողմերը պատրաստվեն մաքսային միությանը միանալուն:

Հանդիպման օրը կողմերը որոշակի քայլեր արեցին երկկողմ համագործակցության սաղմերը գցելու համար: Հատկապես կարևորվեց տուրիզմի զարգացման, փոքր ու միջին բիզնեսի արմատավորման խնդիրը, որն,
իհարկե, կյանքի կկոչվի երկկողմանի շահագրգռվածության պայմաններում միայն:
Մարզպետարանում հանդիպումն ավարտվեց հուշանվերների փոխանակմամբ: Լոռու մարզի կողմից հյուրերին նվիրվեց մարզի պատմաշակության կոթողները ներկայացնող գիրք: Ստավրոպոլի մարզից ՀՀ ժամանած պատվիրակության անդամներն այցելեցին նաև սբ. Աստվածածին եկեղեցի, ապա Վանաձորի ռուսական եկեղեցի, վերջում հյուրընկալվեցին կերպարվեստի թանգարանում:
Комментариев нет:
Отправить комментарий