ԴԵՊՔԵՐ ԴԵՄՔԵՐ ԼՈՒՐԵՐ

пятница, 20 декабря 2013 г.

Կանանց սոցիալ-տնտեսական հզորացում Հայաստանում

  Դեկտեմբերի 19-ին Լոռու մարզպետարանում «Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիա» հասարակական կազմակերպության կողմից կլոր սեղան-քննարկում էր կազմակերպվել «Կանանց տնտեսական հզորացման հնարավորությունների տնտեսական զարգացման միջև կապը» թեմայով:
  Դեռևս 2013թ.  օգոստոսին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի մասնակցությամբ մարզպետարանում կազմկերպված հանդիպմանը ասոցիացիայի նախագահ Լիլիթ Ասատրյանը տեղեկացրեց «Կանանց սոցիալ-տնտեսական հզորացում Հայաստանում» ծրագրի մեկնարկի մասին՝ ներկա էին նաև համայնքապետեր : Հանդիպման ընթացքում տորագրվեց փոխըմբռնման հուշագիր «Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի», Լոռու մարզպետարանի և մարզի 12 համայնքների միջև:

 
Դեկտեմբերի 1-իին Լոռու մարզպետարանում հրավիրվել էր ծրագրի  հերթական քննարկում:
Լիլիթ Ասատրյանը, ողջունելով ներկաներին, ներկայացրեց
նաև ծրագրի նպատակը` այն է աջակցել կանանց, հատկապես սկսնակ գործարար կանանց սոցիալ-տնտեսական հզորացմանը: Լոռու մարզն այս առումով շահեկան վիճակում է, քանի որ ծրագիրն առայժմ իրականացվում է միայն այստեղ: Ծրագրի տևողությունը, ըստ կազմակերպության նախագահի, 36 ամիս է: Արդյունքում կմշակվեն կանանց շրջանում ձեռներեցության զարգացմանն ուղղված ծրագրեր, ինչը կնպաստի գործազրկույթան նվազեցմանը մարզում և տեղական տնտեսության զարգացմանը:
   Ա. Նալբանդյանը նույնպես կարևորեց ասոցիացիայի կողմից իրականացվող ծրագրերը՝ կին սկսնակ գործարարներին աջակցելու գործում: 
   Քննարկան ընթացքում բանախոսները ներակայացրին ծրագրի մանրամասները, ոլորտում առկա խնդիրները, տեղական տնտեսության զարգացման հեռանկարները: 

Комментариев нет:

Отправить комментарий