Լոռու մարզի Շահումյան համայնքում
դեկտեմբերի 28-ին գալիք Սուրբ ծննդյան և ամանորի առթիվ կազմակերպվել էր տոնական միջոցառում:
Միջոցառմանը հրավիրված էին Լոռու մարզպետարանի ներկայացուցիչներ, պաշտոնյա այրեր:
Շահումյան համայնքում նմանօրինակ տոնական միջոցառումները` շնորհիվ համայնքապետ
Էդիկ Մանուկյանի դարձել է ավանդական: Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության մշակույթի բաժնի գլխավոր
մասնագետ Մհեր Մելիքյանն իր խոսքում նշեց, որ մշակութային միջոցառումները գյուղական համայնքներում առաջին հերթին բարձրացնում է բնակչության ճաշակը, ձևավորում բարոյական
աշխարհայացքը և նպաստում ժամանակակից քաղաքացու ձևավորմանը:
Շահումյանի համայնքապետ Էդիկ Մանուկյանը շնորհավորեց իր համագյուղացիներին գալիք Ամանորի և Սուրբ ծննդյան տոների կապակցությաբ: Համայնքապետը նշեց, որ սա զուտ տոնական միջոցառում չէ փոքրիկներին ուրախացնելու համար, սա յուրօրինակ տարեմուտյան հաշվետվություն է, որտեղ երևում են տարվա ընթացքում արված գործերը և խրախուսվում համայնքի զարգացման գործում քիչ թե շատ իրենց ներդրումն ունեցած շահումյանցիները: Ամանորյա միջոցառման ընթացքում հուշանվերներով պարգևատրվեցին համայնքի զոհված ազատամարտիկների 7 ծնողներ, համայնքի ամենատարեց թվով 6 ամուսնական զույգեր, 15 տարբեր տարիքային խմբերի մարզիկներ մարզաշխարհում հասած հաջողությունների, ինչպես նաև համայնքի 11 բնակիչներ` համայնքի հասարակական աշխատանքներին ակտիվ մասնակցության համար:
Հուշանվերներով պարգևատրվեցին նաև առողջապահության “Առաջնային պահպանման կենտրոն” ՓԲԸ աշխատակից Աիդա Աբրահամյանը, համայնքի միջնակարգ դպրոցի ուսուցրչուհի Աննա Դալլաքյանը և Լիա Սարգսյանը ՀՀ օլիմիադայում առաջին տեղը գրավելու համար: Պարգեվատրվեց անգամ Շահումյան համայնքի բնակիչ Վարդան Քոչարյանը 2013 թ-ին առաջինը բոլոր տեսակի հարկային պարտավորությունները բարեխիղճ և պարտաճանաչ կատարելու համար:
Իսկ Շահումյանի բոլոր երեխաները համայնքի ղեկավարի կողմից ստացան ամանորյա քաղցրավենիքի տոպրակներ: Միջոցառման վերջում Շահումյան համայնքի շնորհալի երեխաները և երգի-պարի ,,Մայրասար,, համույթը հանդես եկան մշակութային կատարումներով: Տոների մեկնարկը Շահումյանում տրված էր, հյուր էին եկել նաև տոնի երեխաների համար ամենասապասված հյուրերը` Ձմեռ պապն ու Ձյունանուշը:

Комментариев нет:
Отправить комментарий