ԴԵՊՔԵՐ ԴԵՄՔԵՐ ԼՈՒՐԵՐ

среда, 29 января 2014 г.

Բանակին նվիրված միջոցառումներ Վանաձորում

Վանաձորում Հայոց բանակի կազմավորման 22-ամյակին նվիրցված միջոցառումներն սկսվել էին դեռևս հունվարի 24-ին: Այդ օրը Վանաձորի գրադարաների կենտրոնացված համակարգում անցկացվեց կազմակերպվել էր Ցվետանա Պասկալևայի ֆիլմերի դիտում:Գրադարանի տնօրեն Խորեն Գասպարյանն իր աշխատակազմի հետ  տոնական օրվան նվիրված` խորհրդանշական  հանդիպում էր նախաձեռնել, որի ընթացքում
էլ ցուցադրվեց Պասկալևայի Ղարաբաղին, հայոց բանակին, նրա կազմավորմանն ու ընդհանրապես` արցախյան ազատամարտին նվիրված ֆիլմերը:  Մկրտիչ Սարգսյանի անվան թիվ 3 մանկական գրադարանում պատրաստվել էր գրական գեղավեստական
կոմպոզիցիա, որի միջոցով  կազմակրպիչները փորձել էին ներկայացնել հայոց  բանակի կայացման ընթացքը` պանծալի էջերը: Երեկոյի ընթացքում հնչեցին հայրենասիրական բանաստեղծություներ և երգեր:


Վանաձորի Ստեփան Աղաջանյանի անվան նկարչական դպրոցում  էլ բացվեց ցուցահանդես՝ նվիրված հայոց բանակի կազմավորման
22-
ամյակին և հայրենիքի պաշտպանության հըամար հերոսաբար կյանքը տված կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանի հիշատակին։ Ցուցահանդեսին ներկայացված էր դպրոցի աշակերտների շուրջ 65 աշխատանք: Հատուկ հանձնաժողովի կողմից  15 պատանի նկարիչների        աշխատանքներ ընտրվեցին որպես լավագույններ. նրանք կպարգևատրվեն Վանաձորի  քաղաքապետ Սամվել Դարբինյանի  կողմից: Նկարչական դպրոցի տնօրենի խոսքերով  բոլոր աշխատանքներն էլ արժանի են պարգևի, քանի որ դրանք արտահայտում են երեխաների յուրովի մտահղացումները։
Վանաձորի Ստեփան Զորյանի տուն թանգարանում  ևս տարծվել էր հայրենասիրական ոգին: Թանգարանի տնօրեն Լենա Անթառանյանը մեր բանակի կայացմանը նվիված փոքրիկ ցերեկույթ էր  կազմակերպել ;Ներկաները նախ  1 րոպե լռությամբ  հարգեցին հերոսաբար զոհված Արմեն Հովհաննիսյանի հիշատակը:
 Հնչեցին հայրենասիրական ոգով լեցուն ելույթներ: Մասնակիցները վերհիշել են  մեր պատմության ընթացքում հայրենիքի պաշպանության գործում զոհված ազատամարտիկներին համոզմունք հայտնելով, որ հարկ եղած դոպքում կկրկնվի նրանց սխրանքը: Ներկա էին գրողներ, դպրոցականեր, Ռազմիկ Մադարյանի ուղեկցությամբ թանգարան էին այցելել ԵԿՄ Վանաձորի տարածքային բաժանմունքի երտասարդ երկրապահները, ովքեր հայրենասիրական  իրենց բանաստեղծություններով և երգերով տոնական տրամադրություն հաղորդեցին  ներկաներին:

Комментариев нет:

Отправить комментарий