Փետրվարի
24-ին Լոռու մարզպետարանի նիստերի դահլիճում Արթուր Նալբանդյանն անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը:
Նիստի սկզբում Ա. Նալբանդյանն անդրադարձավ մարզպետի կողմից ներկայացվող ամենամյա տարեկան հաշվետվությանը՝ Ա. Նալբանդյանն առաջարկեց այսուհետ փոփոխել հաշվետվության ներկայացման ձևաչափը՝ այն ներկայացնելով նաև տեսաֆիլմի տարբերակով՝ հանգամանորեն ներառելով բոլոր բնագավառները: Այդ նպատակով լոռու մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարվեց
տարվա ընթացքում ուշադրություն դարձնել նշանակալից աշխատանքների մասին հրապարակումներն առանձնացնելուն, իսկ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնին հանձնարարվեց տարվա ընթացքում շարունակելով փոխմարզպետների, վարչությունների և բաժինների կողմից կատարված աշխատանքների ակտիվ լուսաբանումը, կարևորագույն իրադարձությունների մասին նյութերը արխիվացնել՝ տարեվերջին դրանք հատուկ տեսանյութում օգտագործելու նպատակով:
Լոռու մարզպետարանի ֆինանսական և սոցիալ-տնտեսան զարգացման վարչության պետ Սևակ Հովհաննիսյանը ներկայացրեց 2014թ. սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշերը՝ փետրվարի 21-ի դրությամբ: Արդյունքները դարձյալ գոհացուցիչ չեն: Սեփական եկամուտների կատարողականը պլանի դիմաց կազմել է 57,6, գույքահարկի կատարողականը՝ 64, հողի հարկինը՝ 41 տոկոս: Ա. Նալբանդյանն նշված ցուցանիշերն ու այս ուղղությամբ կատարվող աշխատանքներն անընդունելի համարեց՝ նշելով, որ փոխմարզպետները պետք է ամենօրյա աշխատանքներ իրականացնեն վիճակը շտկելու համար:
Գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Գրիգոր Հակոբյանը տեղեկացրեց, որ պետական աջակցությամբ տրվող դիզվառելիքի, պարարտանյութի և սերմացուի գումարների հավաքագրումն ընթացքի մեջ է, դրանք ավարտին կհասցվի ճիշտ ժամանակին:

Комментариев нет:
Отправить комментарий