ԴԵՊՔԵՐ ԴԵՄՔԵՐ ԼՈՒՐԵՐ

воскресенье, 6 апреля 2014 г.

Մայրություն, Կանացիություն, Գեղեցկություն

   ՄԱՅՐ....
Երբ այլևս խոսքեր չկան ասելու համար....
Իսկ ուրիշները փորձել են ասել...

   Մեծերը փորձել են, աստվածացրել են. մենք էլ միշտ մտածել ենք, որ ստացվել է...
Իրականում մայրական սերն ու տառապանքն անչափելի է ու անգնահատելի, աննկարագրելի...
  Շիրազն աստվածացրել է՝ իր սիրո սահմաններով, իր հանճարի հնարավորություններով...
  Սևակն՝ իր...

  Յուրաքանչյուրն իր ուժի չափով...
Բայց նրանց նկարագրած Մայրն իրական Մայրը չէ. Մեծերի ստեղծածն ու երգածն է...
Նրանցից ոչ ոք չգիտե, թե ինչ է զգացել մոր սիրտն ամեն վայրկյան, նրանցից ոչ ոք չգիտե, թե ինչպես է տրփացել մոր սիրտը ամեն վայրկյան... դըժար վայրկյաններին...
 
   Շատ բան չգիտեն, բայց փորձել են ստեղծել հնարավորը...
Իսկ ով գիտի, թե ինչ է զգում Մայրը, երբ որդին վտանգի մեջ է, ինչ է զգում՝ զգալով իր անզորությունը երեխային պաշտպանելու պահին...
  - Ու էլի ինչեր ու ինչեր չգիտեն, չեն զգացել... և ինչ լավ է, որ չեն զգացել,-ասում է Մայրը ու մրմնջում,-թող ոչ մի մայր չզգա որդու կորստի ու առավել ևս՝ իր անզորության ցավը....


   Խոնարհում՝ Մայրերին....
Ու միշտ կարոտ՝ Մորս բույրին....

Комментариев нет:

Отправить комментарий