Վանաձորի ծովակալ Իսակովի
անվան թիվ 23 հիմնական դպրոցի սաները դասվար Լեռնուհի Մաթևոսյանի ջանքերով
հյուրերին ներկայացրեցին իրենց մանկության մոլորակի հեքիաթը: Մոլորակ որտեղ
գլխավորը ժպիտն էր, ընկերությունը և մարդասիրությունը: Փոքրիկ 3-րդցիների շնորհիվ դահլիճում
սփռվեց բարությունը: Փոքրիկների կարծիքով բարությունն է պակասում այսօր աշխարհում,
և բարություն անելով մարդը ավելի է հարստանում: Իսկ ժպիտը այսօր ամենակարևորն է,
քանզի մարդը, երբ ժպտում է դառնում է ավելի բարի:
Փոքրիկների մոլորակում մեծ տեղ է զբաղեցնում նաև ընկերությունը:
3-րդցիները գովերգոցին նաև իրենց ուսուցիչներին, ուսուցչի դժվարին աշխատանքը:
Միջոցառումը ամփոփումն էր մայիսյան եռատոների: Լեռնուհի Մաթևոսյանի կազմակերպած միջոցառումները միշտ էլ աչքի են ընկել հայրենասիրական ոգով, հայեցի դաստյարակությամբ մարդկային բարձր արժեքների դրսեվորումներով: Սրանք հատկանիշներն են որոնցով տարիներ շարունակ առաջ է քայլել վաստակաշատ ուսուցչուհին և այդ ամենը սերմանել իր աշակերտների մեջ: Ինչպես Լեռնուհի Մաթևոսյանն է նշում մանկության մոլորակը լցված էր ամեն ինչից միքիչ-միքիչ: Միքիչ մանկություն ու ընկերություն` իրենց ուժեղ և թույլ կողմերով, միքիչ ուսուցչի վեհ աշխատանք և գնահատում, միքիչ մայրիկ անսահման ջերմություն և իհարկե հայրենիք իր ոգեշնչմամբ: Ահա այսպես են ապրել 3-րդցիները դասվարի հետ իրենց մանկության մոլորակում:
Թիվ 23 դպրոցի 3-իդ Բ դասարանի աշակերտները հյուրերին, տնօրինությանը և մանկավարժական կոլեկտիվին ներկայացրեցին այն գլխավորը, որ իրենց սովորեցրել էր դասվար Լեռնուհի Մաթևոսյանը: Վերջինս նշեց, որ իր տարիների փորձը ցույց է տվել նման միջոցառումների կարևորությունը երեխաների կրթության և դաստյարակության գործում;
Комментариев нет:
Отправить комментарий