ԴԵՊՔԵՐ ԴԵՄՔԵՐ ԼՈՒՐԵՐ

понедельник, 23 июня 2014 г.

Բուժաշխատողի օր

Հունիսի 20-ին բուժաշխատողների մասնագիտական տոնի առթիվ հանդիսավոր միջոցառում էր կազմակերպվել Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում գերակշռում էին բուժաշխատողները:Նրանց մասնագիտական տոնն էր: Միջոցառմանը մասնակցում էին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, Գուգարաց թեմի առաջնորդ տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը, պաշտոնատար այլ այրեր , մտավորականներ: Գուգարաց թեմի առաջնորդն իր խոսքում նշեց , որ  Բժիշկը բարոյականության և խղճի խորհրդանիշն է: Նրանց աշխատանքը համեմատեց արվեստագետի գործի հետ.


Իր շնորհավորանքի խոսքում Ա. Նալբանդյանը բարձր գնահատեց վերջին մեկ տարվա ընթացքում առողջապահության ոլորտում կատարված աշխատանքներն ու արձանագրված ձեռքբերումները:




Աննկատ չեն մնում նաև դեռևս արմատախիլ չարված առանձին երևույթներ և դրանց հեղինակները, որոնց նկատմամբ առաջին հերթին անհաշտվողական պիտի լինեն քաղաքացիները, քանզի բացասական երևույթները հեղինակազրկում են համակարգը, ստվեր գցում ազնիվ աշխատողների վաստակի վրա: 

Մասնագիտական տոնի առթիվ ՀՀ առողջապահության նախարարի կողմից պատվոգրերի էին արժանացել «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲԸ փոխտնօրեն Արտակ Եդոյանը, ավագ բժիշկ Գայանե Գասպարյանը, բժիշկներ Իվան Շիրվանյանը և Արթուր Սիմոնյանը, «Ալավերդու բժշկական կենտրոն» ՓԲԸ մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքի վարիչ Լյուդմիլա Մկրտումյանը, վիրաբուժական բաժանմունքի վարիչ Գևորգ Ազարյանը:
Ավանդույթի համաձայն Լոռու մարզպետի կողմից պարգևատրվեցին մի շարք անվանակարգերում լավագույնը ճանաչված բուժաշխատողները: 
2014
թ. «Ստացիոնարի լավագույն բժիշկ» անվանակարգում հաղթող է ճանաչվել «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի բժիշկ Արամ Ավալյանը, «Պոլիկլինիկական լավագույն բժիշկ»՝ «Ալավերդու բժշկական կենտրոն» ՓԲԸի բժիշկ՝ Ռոզա Մաճկալյանը, «Գյուղական ամբուլատորիայի լավագույն բժիշկ»՝ «Արևաշողի առողջության առաջնային պահպանման կենտրոն» ՓԲԸ-ի բժիշկ Աստղիկ Սահակյանը, «Ստացիոնարի լավագույն բուժքույր»՝ «Տաշիրի բժշկական կենտրոն» ՓԲԸ բուժքույր Անահիտ Սարգսյանը, «Պոլիկլինիկական լավագույն բուժքույր»՝ «Ստեփանավանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի բուժքույր Աստղիկ Բալայանը, «Առողջության բնագավառում մեծ ներդրում ունեցող բժիշկ»՝ «Լոռու մարզային հոգենյարդաբանական դիսպանսեր» ՊՓԲԸ-ի տնօրեն Գայանե Քալանթարյանը:
Մի շարք բուժաշխատողներ պարգևատրվեցին մարզպետի շնորհավորագրերով:
 
Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը ևս շնորհավորեց բուժաշխատողներին` մարզկենտրոնի առողջապահական համակարգի մի խումբ նվիրյալների պարգևատրելով շնորհավորագրերով:

Արդեն ձևավորված ավանդույթով բուժաշխատողներին ողջունեց նաև երգիծաբան Սամվել Խալաթյանը՝ լիաթոք ծիծաղ պարգևելով ներկաներին:
Բուժաշխատողներին իրենց երաժշտական ողջույնները հղեցին «Հորովել» երգի, պարի համույթը, անհատ կատարողներ: 

Комментариев нет:

Отправить комментарий