ԴԵՊՔԵՐ ԴԵՄՔԵՐ ԼՈՒՐԵՐ

суббота, 7 марта 2015 г.

Ծմակուտի վիպասքը շարունակվում է


Լույս է տեսել 12-ամյա Դավիթ Մաթևոսյանի «Իմ ձայնը» բանաստեղծությունների գրքույկը:
Դավիթ Մաթևոսյանը գրում է բանաստեղծություններ` նվիրված հայրենիքին, Լոռվա բնաշխարհին, Ահնիձորին ու սիրելի մարդկանց: Մաթևոսյանական գենը խոսում է, Ծմակուտի վիպասքը` շարունակվում:

Մաթևոսյանական խոսքերով` Մեծ աշխարհի փոքր անկյունը` Ծմակուտը, նոր շունչ ու հևք
է ստացել Բալահովիտում` «Ծմակուտի վիպասքը շարունակվում է» խորագրով: Իսկ Ծմակուտի վիպասքը շարունակում է 12-ամյա Դավիթ Մաթևոսյանը, որ ծնվել է Լոռու Ահնիձոր գյուղում, սնվել ու մեծացել ահնիձորյան ալպիական բնության գրկում, հողից ուժ ստացել,
ջրից` կյանք: Դավիթ Մաթևոսյանն իր առաջին բանաստեղծական տողերը գրել է առաջին դասարանում, աքրոստիքոսի ձևով` նվիրված իր  առաջին ուսուցչուհուն` Սեդա Գանապետյանին:
Դավիթ
Տարրական դպրոցում առաջին ուսուցչուհիս, ապա միջին դասարաններում հայոց լեզվի և գրականության ուսուցչուհիս`Սոֆյա Քերոբյանը, ինձ օգնեցին ավելի համարձակ օգտագործել գրիչը:
Այժմ` գրում եմ ինչ մտածում եմ, տեսնում ու զգում:

Սոֆյա Քերոբյան –հայոց լ. և գրակ. Ուսուցչուհի
Դավիթը հաճախ էր բանաստեղծություններ ներկայացնում, շատ ամաչկոտ է Դավիթը, հաճախ բանաստեղծությունները թողնում էր սեղանիս և դուրս գալիս դասասենյակից:
Դավիթը մի տեսակ շատ խորը բնավորություն ունի. Զգում է, զգում է ամեն ինչ, աշխարհը, երևույթները, բնությունը, կարողանում է հասկանալ բառի էությունը:

«Ծմակուտի վիպասքը շարունակվում է» խորագրի ներքո` ներկայացվեց Դավիթ Մաթևոսյանի «Իմ ձայնը» բանաստեղծությունների գրքույկը: Այստեղ տեղ են գտել Դավիթի այն բանաստեղծությունները, որոնք նրա համաձայնությամբ գրապահոցից դուրս են եկել, բայց այնտեղ դեռ շատ տողեր կան, որ դեռ ոչ-ոք չի կարդացել:

Սեդա Գանապետյան –առաջին ուսուցչուհին
Էն զգացմունքային վիճակը, որ ինքը գրիչը վերցնում ու գրում է, երևում է, որ էդ գրչի տակից լուրջ ու գեղեցիկ բան է դուրս գալու: Օրինակ հենց «Գրիչ»  բանաստեղծությունը երբ ընթերցում ենք, տեսնում ենք, թե ինքն ինչքան զգացմունքային երեխա է:

Դավիթի դասընկերները ևս ոգևորված են, նրանցից յուրաքանչյուրն ընտրել էր իրեն հոգեհարազատ մի բանաստեղծություն` գրքի շնորհանդեսին ներկայացնելու համար.. 

Комментариев нет:

Отправить комментарий