ԴԵՊՔԵՐ ԴԵՄՔԵՐ ԼՈՒՐԵՐ

суббота, 7 марта 2015 г.

Մորս

Մորս սրտի հետ աշխարհն եմ չափել,
Էլի մեծ էր նա, մեծ էր ու անգին...
                                        Հովհ. Շիրազ



ՄԱՅՐԻԿԻՍ

Մայր իմ անգին, հիասքանչ.
Տեսնես ինչու ես քո մասին
Փորձում եմ գրել, բայց չի ստացվում,
Գուցե նրանից, որ դու ինձ համար
Ուրիշ ես, մայրի՛կ, անչափ սիրելի…



Ունեմ սիրելի, սիրելի մարդիկ,
Բայց դու ուրիշ ես, ուրիշ բոլորից,
Մայրական սերը` վեր է ամենից…

Երանի թե` «մայր» ասելիս`
(Լինի որդի, կամ թե դուստր)
Հոգու խորքում միշտ հասկանա`
Սա լոկ բա´ռ չէ, այլ` զգացմու՜նք:

Մա՛յր իմ, թանկ ես դու ինձ համար,
Քեզնից այն կողմ չկա աշխարհ,
Քեզնից այն կողմ էլ կյանք չկա….
                             Դավիթ Մաթևոսյան


Մայր երգելու համար
Իմ ճոխ ու երգեցիկ մայրենիում էլ՝ բառեր չկան....
                                               Նարինե Մաթևոսյան

Комментариев нет:

Отправить комментарий