ԴԵՊՔԵՐ ԴԵՄՔԵՐ ԼՈՒՐԵՐ

среда, 23 декабря 2015 г.

Փողոցային աղբահանություն



Էս էլ՝ էսօրվա նկար է...Երևանյան խճուղի...Այսօր, այստեղ մեր ուսուցչուհիներից մեկի վրա, առավոտյան ժամը 9-ին 4 շուն են հարձակվել... շատ էր վախեցել...Սա այն ժամն է, երբ երեխաները դպրոց կամ մանկապարտեզ են գնում...

Սա, Բազում թաղամասն է. Սուխումի փողոցը... Դե, երևի գիտեք, երբ է ձյուն եկել, բայց սառույցը դեռ այստեղ տեղի չի տալիս... Չեմ ուզում լրացուցիչ բացատրել, թե ինչու, բոլորիս է հայտնի... Մարդ կա, որքան էլ լափի՝ չի կշտանում... Հայտնի ֆիլմի հայտնի հերոսը կասեր. -Կարևորը՝ մարդու աչքը լիանա..


Սա, չգիտեմ, որ փողոցն է. ավելի ճիշտ՝ փողոցի անունն եմ մոռացել. Բազում և Ջունգլիներ թաղամասերն իրար կապող փողոցն է: Արդեն բարեկարգ, ամբողջությամբ ասֆալտապատ: Ինչպես չգնահատել մարդկանց տիտանական աշխատանքը, երբ դեկտեմբերի առաջին կեսին, առատ ձյանը հաջորդած օրերին, երբ մեր փողոցը իսկական սահադաշտ էր, ես ձեռքերս ձեռնոցների մեջ հազիվ էի տաքացնում -12 աստիճան սառնամանիքին, նրանք ասֆալտ էին փռում: Ես իսկապես մրսում էի և չնկարեցի, ինչպես են աշխատում էս մարդիկ. կներեք, իսկապես մրսում էի:
Հա, ինչ էի ասում, էս շնիկը փախավ վերևի նկարի աղբարկղի մոտից, երբ տեսավ, որ նկարում եմ. ես հասկացա, որ ինքը նկարվել չի սիրում: Բայց ես ուզում եմ գրել, որ այսօր, ցավոք, չնկարեցի վերոնշյալ աղբարկղը, այն դատարկ էր, ես ուրախացա, ոգևորվեցի, որ վերջապես աղբարկղն ու տարածքը մաքրված է, ամենայն լրջությամբ. պատրաստվում էի նկարել, որ մի լավ բանի մասին էլ գրեմ, մոտեցա ու զղջացի... Ավելի լավ է լիքը աղբարկղ, քան այդքան անմխիթար... ու չնկարեցի, բայց ուզում եմ իմանաք, որ այստեղ այսօր աղբահանություն էր իրականացվել:
  Վանաձորի համայնքի ավագանին այսօր որոշում կայացրեց, որ 2016թ. հունվարի 1-ից աղբահանության դիմաց մեկ անձի հաշվարկով, կգանձվի 200 դրամ:
Դժվարությամբ ենք վճարելու, բայց՝ գիտակցաբար համաձայնվում եմ, հուսալով, որ սառույցը մի փոքր կհալվի...
  Բայց ես մի առաջարկ ունեմ. եկեք էդ սուղ բյուջե ունեցող պոստերում, ղեկավար նշանակենք կանանց. հայ կնոջն այնքան լավ է հաջողվում ձգել չեղած ընտանեկան բյուջեն և ապահով ընտանիք պահել: Ինչպես են ձգում, որտեղից են կտրում, որտեղ կպցնում, չես հասկանում, բայց կերակրում ու հագցնում են իրենց զավակներին: Գուցե մեր երկիրն ու քաղաքն էլ կարողանան պահել: Մանավանդ որ ԵՄ ներկայացուցիչը Հայաստանում, վերջերս կանանց հետ հանդիպման ժամանակ ասաց. -Հայաստանը թաքնված ռեսուրսների երկիր է. այդ ռեսուրսը՝ կանանց ներուժն է, որ պետք է օգտագործել:

Комментариев нет:

Отправить комментарий