ԴԵՊՔԵՐ ԴԵՄՔԵՐ ԼՈՒՐԵՐ

пятница, 11 декабря 2015 г.

Աստծո պատասխանը

էս էլ իմ հրաշք մանուկները
Հանրաքվեի հաջորդ առավոտը շոկի մեջ եմ, դե պարզ Է պատճառը... Առավոտ շուտ դպրոց գնացի, մտել եմ 2-րդ դասարան, բայց զգում եմ, որ ի վիճակի չեմ դաս պարապելու, վախենում եմ, որ առանց պատճառի հանկարծ որևէ երեխայի վրա կգոռամ ու էս պարագայում օգնության եմ կանչում Աստծուն՝ բառիս բուն իմաստով... աղոթում եմ. -Տեր Աստված, օգնիր, որ գտնեմ ինքս ինձ, օգնիր, որ կարողանամ աշխատել, օգնիր, որ հանկարծ որևէ փոքրիկի անհարկի չնեղացնեմ...
Աղոթում եմ ու միաժամանակ պատրաստում դիդակտիկ նյութեր, թղթապանակներից հանում եմ ձեռագիր-տպագիր տառեր. զանգը հնչել է, բայց ես դեռ դասը չեմ սկսում, դեմքիս արտահայտությունը չեմ էլ պատկերացնում ինչ ահավոր է ու հանկարծ... ամբողջ դասարանը, մի մարդու նման, կարծես ինչ-որ մեկը չափ էր տալիս, սկսեցին երգել՝  «Դու այբուբեն մեր հայոց» երգը...
էդ պուճուր մոլոկանները, հայերեն, խրոխտ, ուրախ ու միասնական երգում էին... Ես նույնիսկ շրջվեցի՝ ստուգելու, ով կա իմ հետևում, ով նշան արեց, որ էրեծեքը էդպես միանգամից ու միասնական սկսեցին երգել․ մտածեցի՝ դասվարն է կանգնած, ինքն է կազմակերպում ու ղեկավարում․․․ Իհարկե, ոչ մեկին չտեսա․․․ Ցնցված էի... Կամ՝ սա այն բառը չէ, որ նկարագրի ինձ ու իրավիճակը... Մի քանի րոպե քարացել էի, չգիտեի անելիքս, հետո սկսեցի նրանց հետ երգել, պատկերացնու՞մ եք...
ու... դասն սկսվեց,,, Այ էդքան կենդանի է Աստված. միշտ մեզ հետ, խնդրիր և կստանաս....

Комментариев нет:

Отправить комментарий