ԴԵՊՔԵՐ ԴԵՄՔԵՐ ԼՈՒՐԵՐ

понедельник, 21 марта 2016 г.

Այսօր պոեզիայի միջազգային օրն է

Խոցել են սիրտս երկսայրի սրով,
Շատ խորն է վերքս՝ չի սպիանա...
Լսում եմ խղճիս աղմկոտ սրտով,
Ինչ էլ մտածեմ՝ չի հանգստանա....
Ես ջախջախված եմ ու ոչնչացված՝
Անարժան ու բիրտ կյանքի ձեռքերով
Եվ շունչս պահած լսում եմ, նայում,
Թե վերջաբանը այդ երբ է գալու....
Հարվածներ կյանքի՝ իրար հետևից

Եկան, զարկեցին վհատ մարմինս...
Էլ չուղղվեցի իմ կորությունից
Ու չսթափվեցի իմ դառն մտքերից...
Ու կյանքը դարձավ ինձ համար երազ,
Իսկ երգս՝ վայելք՝ էլ չվայելվող...
Ժպիտս սառավ դեմքիս վհատված,
Հայցքս՝ ցրված ու չհասկացող...
Բայց ես ապրում եմ...
Ահա և հրաշք, ես դեռ ապրում եմ ՈՒ կողքիս ահա հառնում է հիմա մի հսկա Վարդան.. Ու ես հավաքում, ողջ էությունս նրան եմ հանձնում....

Комментариев нет:

Отправить комментарий