ԴԵՊՔԵՐ ԴԵՄՔԵՐ ԼՈՒՐԵՐ

пятница, 22 апреля 2016 г.

Մտորումներ

  Այս տարի, ինչ-ինչ պատճառներով չկարողացա ինքս պատրաստվել Ապրիլ-24-ին. հանձնարարեցի միջոցառումը հումանիտար առարկայական մեթոդմիավորման նախագահին. բայց բնավորությամբ անհանգիստ եմ, առանց միջամտության չեմ կարող: Կարևոր էջը նշած նրան հանձնեցի Պերճ Զեյթունցյանի «Վերջին Արևագալը»:

  -Զգուշացնում եմ, որ սկսես կարդալ, էրեխեքդ առանց ճաշի են մնալու, գիշերը չես քնելու, հա, մի բան էլ՝ ամուսինդ էլ էս գիրքը տվողին ինչ ասի՝ իրան գնա,-կեսկատակ կես լուրջ ասացի ես, համոզված լինելով, որ, եթե սկսի կարդալ, ամեն ինչ, կամա, թե ակամա մոռանալու է:
 
  -Հա, հիշում եմ, մեր քրեստոմատիայում էլ կար, էս կար, էն կար, հատված կար, դպրոցում անցել ենք,-տեսնելով գիրքը՝ ասաց նա:

воскресенье, 17 апреля 2016 г.

Աղջիկ, թե տղա...

  Խնդրում էի Աստծուն, որ ինձ տղա տա...
Դե, մտածում էի, ուրիշի աղջկան կբերեմ, ինչքան հնար ունեմ, կփորձեմ լավ պահել. բա իմ աղջկան....  
 ով գիտի, ում ձեռքը ընկնի, ոնց լինի...
  Տղերքը, որքան էլ դժվար լինի, ուժեղ են, ամեն ինչի կդիմակայեն...
  ...Աստված 2 տղա տվեց...
  Երջանկությունս անչափելի էր...
  Հետո, շատ կարճ ժամանակ հետո հասկացա, որ...
  Ծանր է...
  Աստված մեր տղաների հետ...

суббота, 16 апреля 2016 г.

Երբ չբարևելը փրկություն է

  3-րդ դասն ավարտվեց, դուրս եկա դասարանից ու մինչև ուսուցչանոց հասնելը, 2-րդ հարկի միջանցքը ստիպված էի ամբողջությամբ կտրել անցնել. իսկ այդ միջանցքի ուղիղ կենտրոնում 9-րդ դասարանն է, իսկ այդ դասարանի բաց դռան մոտ այն աշակերտը, որին չեմ ուզում բարևել, բայց, որպես ուսուցիչ՝ ստիպված եմ: Թարսի նման, էդ երկար միջանցքում, որ միշտ աշակերտաշատ է հատկապես երկար դաամիջոցին, ոչ ոք չկա, բացառությամբ մեզ՝ երկուսիս: