ԴԵՊՔԵՐ ԴԵՄՔԵՐ ԼՈՒՐԵՐ

пятница, 22 апреля 2016 г.

Մտորումներ

  Այս տարի, ինչ-ինչ պատճառներով չկարողացա ինքս պատրաստվել Ապրիլ-24-ին. հանձնարարեցի միջոցառումը հումանիտար առարկայական մեթոդմիավորման նախագահին. բայց բնավորությամբ անհանգիստ եմ, առանց միջամտության չեմ կարող: Կարևոր էջը նշած նրան հանձնեցի Պերճ Զեյթունցյանի «Վերջին Արևագալը»:

  -Զգուշացնում եմ, որ սկսես կարդալ, էրեխեքդ առանց ճաշի են մնալու, գիշերը չես քնելու, հա, մի բան էլ՝ ամուսինդ էլ էս գիրքը տվողին ինչ ասի՝ իրան գնա,-կեսկատակ կես լուրջ ասացի ես, համոզված լինելով, որ, եթե սկսի կարդալ, ամեն ինչ, կամա, թե ակամա մոռանալու է:
 
  -Հա, հիշում եմ, մեր քրեստոմատիայում էլ կար, էս կար, էն կար, հատված կար, դպրոցում անցել ենք,-տեսնելով գիրքը՝ ասաց նա:

  Ես անթաքույց նախանձով լցվեցի. ինչու մի քանի տարի ուշ չեմ ծնվել, որպեսզի ես էլ բախտ ունենայի նման գործն ուսումնասիրել դպրոցում:

  Իսկ ես, գիրքն ամեն անգամ ձեռքս առնելով՝ չեմ կարողանում մոռանալ.
  Մի օր, 1990թ. էր, հայոց լեզվի և գրականության ուսուցչուհիս՝ Ռուզաննա Միտիչյանը դասարանում, դասի ժամին սկսեց խոսել գրքի մասին, խորհուրդ տվեց կարդալ, /գիրքը նոր էր հայտնվել գրախանութներում, կամ, որ ավելի ճիշտ է, նոր էր ընկել գրավաճառների ձեռքը, իսկ նրանցից գնելու համար լավ շանոթ էր պետք/, ասաց, որ ողջ գիշեր չի քնել ու մի շնչում կարդացել է այն:

  Նույն օրը Վանաձորի գրախանութից  ծանոթ-խնամի-բարեկամ ճանապարհով ձեռք բերեցի գիրքն ու այդ գիշեր չքնեցի:

  Մի նոր աշխարհ էի բացահայտել, մինչ այդ, ինձ համար գրեթե ամբողջությամբ փակ մի իրականություն...

Հ. Գ.  Ընկեր Մաթևոսյան, դուք ճիշտ էիք, ամուսինս ասում է՝ էս ով է տվել էս գիրքը. ես ուրիշ գիրք էի հասկացել՝ «Վերջին արևածագը» /ես խոստովանում եմ, նման գիրք չեմ կարդացել, ինձ ծանոթ չէ - հեղ./, ես սա առաջին անգամ եմ կարդում, իսկապես, որ կպչում ես, չես կարողանում պոկվել....

Հ. Գ. 2. Ես պարտական եմ իմ ուսուցիչներին. ինձ դպրոցում հայոց լեզու և գրականություն են դասավանդել 3 Գիգանտներ՝ Ժորա Թադևոսյան, Սոնա Նալղռանյան, Ռուզաննա Միտիչյան...
  Խոնարհվում եմ էս մեծությունների առաջ...
Իրականում՝ խոնարհումն ի՞նչ է նրանց տվածի դիմաց...

Комментариев нет:

Отправить комментарий