ԴԵՊՔԵՐ ԴԵՄՔԵՐ ԼՈՒՐԵՐ

среда, 11 мая 2016 г.

Բազումի ջրվեժը...

Դուք կարծում եք սա Բազումի ջրվեժն է?
ոչ, սա ընդամենը թաղամասի անձրևաջուրն է, անձրևից մոտ 2 ժամ հետո շարունակում է թափվել Սուխումի 1 շենքի բակ, հետո խորանում է դեպի հիմքերը...

Տատս կասեր՝ էլ քանի կոպեկ արժե էս շենքի ուսիլիտը?


                     
                         Հանելուկ
 

  Այստեղ անձրևաջրատար է կառուցված. յուրաքանչյուր նորմալ երկրում շենքը նախագծելիս հաշվի են առնվում բոլոր հարմարություններն ու անհրաժեշտ կոմունիկացիաները:
   
    Հարց՝

 Ինչ ակնոց է պետք անձրևաջրատարը տեսնելու համար... 





                         ՄԱՍ 2


 
Էս էրեխեքը ջրվեժ չեն տեսել. անձրևաջրատարի մասին էլ գաղափար չունեն. հորդառատ անձրևի ընդմիջմանը վազել են 3 ջրվեժները տեսնելու...
  Ավելին՝ նրանք նույնիսկ նկարում են, որ հետո էլ ընկերներին ցույց տան...





                                ՄԱՍ 3

 Հետո, էս նույն տղաները մի կերպ հաղթահարեցին, կտրեցին անցան Բազումի 3 ջրվեժներից գոյացած մեր բակի ծովը, որպեսզի տեսնեն, թե էդ ծովից սկիզբ առնող հերթական գետն ուր է հասնում...

                       






                 

                     ՄԱՍ  4

     ՈՒ տեսան..

 Շենքի ետնամասով, բարեբախտաբար, արդեն շենքից բավականին հեռու գտնվող անանցանելի դարձած փողոցը...

Комментариев нет:

Отправить комментарий