Հուշ-մտորումներ շարքից...
Փոքր որդիս մի քանի ամսական էր /չեմ հիշում քանի, երևի 3-5/. գյուղում էինք. մայրս քնած ժամանակ երկար նայում էր Նրան ու ասում. «Լուսնըհակ ջան»: Իսկապես, փոքրիկս լուսնյակի նման էր, սպիտակ, կլոր, շեկլիկ: Հետո էլի շարունակում էր անշարժ կանգնել, նայել ու կրկնում էր. «Զարմանալի է, էլի, ինչից ինչ է ծնվում»:
Ես փորձում էի հասկանալ մորս, որպես նորահայտ տատիկի ապրումները, բայց տարիներ անց միայն սկսեցի հասկանալ վերջին խոսքերի իմաստը. սկզբում մանկահասակ երեխաներին քնած ժամանակ նայելիս ինքնաբերաբար կրկնում էի մորս խոսքերը, հետո սկսեցի կրկնել՝ արդեն ամեն ինչ գիտակցելով իր ողջ խորությամբ...
Աստծո ամենամեծ հրաշքը մանկան արարումն է ու մայրանալու բերկրանքը...
Թող որ բոլոր մայրերը երջանիկ լինեն...
Հ. Գ. Գիշերը մտքիս մեջ ինչ-որ մտքեր էի ձևակերպում. մի պահ նույնիսկ մտածեցի վեր կենամ՝ գրեմ. հետո ինձ հետ պահեցի, հիմա ափսոս, չեմ հիշում....

Комментариев нет:
Отправить комментарий