ԴԵՊՔԵՐ ԴԵՄՔԵՐ ԼՈՒՐԵՐ

четверг, 15 декабря 2016 г.

Քանդվում է, բայց ներսում հերոսների անուններն ավելանում են...

 Լոռու մարզի Վահագնի համայնքում մի հուշկոթող կա...

  Խորհրդային տարիներին կառուցված անմահ զինվորի հուշձան-կոթող;

   Հուշարձանը 2 մասի ունի, ներքևում թանգարանային մասն է, վերևում՝ գյուղի բարձունքից գյուղին նայող, ասել է թե՝ գյուղի անդորրը հսկող զինվորի արձանը:
  Թանգարանային մասը վթարային վիճակում է, քարերը թափված, բայց ներսում դեռ հերոսների նկարներ ու անուններ կան:

  Հուշաթանգարանային կոթողը քանդվում է, բայց ներսում հերոսների անուններն ավելանում են:




   Երբ ներս մտա, տեսնելու ներսը և նկարելու, մեզ ուղեկցողն անհանգիստ հորդորում էր շատ առաջ չգնալ, ներսում չմնալ՝ վտանգներից խուսափելու համար. ասում են՝ ամեն վայրկյան կարող է փլվել...
 Անընդհատ քարեր են թափվում:
 Դե, դա երևում էր առաջին իսկ հայացքից...




  Գյուղը հերոսներ է տվել.
Նրանց սերունդներն այսօր էլ ապրում են Վահագնիում, հպարտանում են իրենց հերոս պապերով, բայց հուշարձանն օր օրի քանդվում է:
  Գյուղը միջոցներ չունի այն վերանորոգելու կամ պահպանելու համար, գյուղում խնդիրները շատ են...

 Թանգարանում, Մեծ Հայրենականում հերոսացած նախնյաց կողքին ավելանում են մերօրյա հերոսների անունները:


 



  Բարերարների աջակցություն է պետք. գյուղին օգնում է ,,Օգնություն Հայաստանի գյուղերին,, կազմակերպությունը: Մանկապարտեզ են կառուցել, առողջության կենտրոնը վերանորոգել, ճամբարներ են կազմակերպում Վահագնիի և շրջակա գյուղերի երեխաների համար:
 
  Բայց դեռ ինչքան մեծ են գյուղի կարիքները...





 



  Վահագնեցիները հաճախ են գալիս այստեղ. այն սրբավայր է գյուղացիների համար. հուշակոթողի կողքին նախկինում հավանաբար սրբատեղի-մատուռ է եղել, քարեր կան ու մի խաչքար, որի առջև էլ ծունկ են չոքում մերօրյա հերոսների մայրերն ու հարազատները:




  Մարդիկ վախենում են ներս մտնել, բայց այ, կենդանիների մուտքն այստեղ՝ ազատ է...




Комментариев нет:

Отправить комментарий