ԴԵՊՔԵՐ ԴԵՄՔԵՐ ԼՈՒՐԵՐ

вторник, 2 мая 2017 г.

ԱհնիԶոր-ԱհնիՁորս

 Ու ամեն անգամ, ճանապարհի անհարմարություններն ու ճանապարհին ոչ հարմար տրանսպորտային միջոցիդ լացացնող վիճակը տեսնելուց հետո, ինքդ քեզ խոստանում ես՝ վերջ, այլևս չեմ գալու, սա վերջին անգամն էր...
  Բայց ամեն անգամ նույն հաճույքով դրժում ես խոստումդ, որովհետև ավելի զորեղ է արյան կանչը...


   Իսկ ամենահաճելին, երբ դու վարորդ չես և թքած ահավոր ու անտանելի վատ /ամենամեղմ արտահայտությամբ/ ճանապարհի վրա, դու նկարիչ ես...
 
  Ամեն անգամ սիրողական, այն էլ հեռախոսով նկար անելիս, նայում ու միտք եմ անում.
 - Նկարն է ավելի հեքիաթ, թե այս իրական հեքիաթը. այս հրաշք, անկրկնելի ու բառերով աննկարագրելի բնությունը...
   Ու այստեղ արթնանում է բանաստեղծը, նկարիչը, երաժիշտը...
  Մի խոսքով՝ արվեստագետը.
Ու հենց այստեղ հասկանում ես, որ յուրաքանչյուր մարդու ներսում քնած արվեստագետ կա. նրան ուղղակի արթնացնել է պետք. եթե ցանկություն ունես հոգիդ արթնացնելու, ուրեմն կծնվի հանճար....


   Հետո խնդրում ես վարորդին, որ մաքրի դիմապակին. այն իր առատ կեղտաբծերով խեղաթյուրում է քո բնության հեքիաթը. բայց, քանի որ յուրաքանչյուր մարդու ներսում արվեստագետ է նստած, նույնիսկ ամենափնթի վարորդի ներսում Նա կա, հետևաբար, չի ուշանում պատասխանը.
 -Այ, ուշադիր նայիր և փորձիր տեսնել գեղեցիկը, դրանք բոլորովին էլ կեղտաբծեր չեն, դրանք հեռվում երևացող թռչուններ են...
   Դե արի ու դիմացիր...







































Комментариев нет:

Отправить комментарий