Այսօր ավելի քան արդիական է «տեղեկատվական պատերազմ» թեման:
Կարևորում եմ մեդիագրագիտության դերը և՛ որպես մանկավարժ, և՛ որպես լրագրող: Առիթն ու տեղը բաց չեմ թողել այն, որպես առարկա դպրոցներում ներառելու համար:
Ինչևէ, դառնամ բուն թեմային:
Հավանաբար բոլոր դպրոցներն արդեն
ստացել են «Տեղեկատվական պատերազմ» տեսասկավառակը: Բովանդակային առումով, այն բավականին ուսանելի է
աշակերտների համար:
Բայց չեմ կարող մի քանի մանկավարժական դիտարկումներ չանել.
01:53-ում ներկայացվում է ռազմավարական հաղորդակցության և տեղեկատվության մասնագետ Հայկ Մարկոսյանի խոսքը. «Ուղեղին ամենամոտ գտնվող զգայարանը՝ դա աՇկերն են»:
Հարգելի՛ս, հայերենում կան «աչք-աչքեր» բառերը:
Տեքստը կարդում է Սարգիս Գրիգորյանը: Տեսանյութի 03:49 րոպեում, նա խոսք բառը կարդում է՝ «խոսԿ», 04:20-ին՝ հունարենի փոխարեն՝ «հունԵրեն»:
Լավ է, որ գոնե նշված բառերն էկրանին ճիշտ ուղղագրությամբ են երևում:
Ներողություն եմ խնդրում իմ ընթերցողից, բայց պետք է նշեմ. 4:50-ից տեքսը կարդալիս Սարգիս Գրիգորյանն առատ թքարտադրություն ունի. ուղղակի պետք էր կարդալուց գոնե կես ժամ առաջ ոչինչ չուտել: Չէ՞ որ սա էլ խոսքի էթիկայի մասին է խոսում:
05:50-ին տեքստում ասվում է՝ ««Իլիական» և «Ոդիսական» էպիկական պոեմները, որը...»՝ ՈՐՈՆՔ-ի փոխարեն: Տեսանյութի 23:45-րդ րոպեում ասվում է. «Տեղեկատվությունը նաև պատասխանատվություն է, հետևաբար, ամեն ոք համացանցում տեղեկատվություն գրելուց, կամ հեռախոսով խոսելուց առաջ, անպայման պետք է մտածի և չգրի կամ չասի այնպիսի բաներ, որոնք հետագայում հենց իր դեմ կօգտագործվեն»:
Տատս կասեր. «Այ, քո հոր Աստծուն մեռնեմ, հա՛մ ասում ես, հա՛մ չես անում»... Եթե տեսանյութը տեղադրված լիներ youtube սոցցանցում, ապա, ես միայն կծափահարեի նման աշխատանքի համար, իսկապես, լուրջ աշխատանք է արված. բայց, չէ՞ որ սա ուսումնական նյութ է, օժանդակ ուսումնական նյութ, որը հաստատված է ՀՀ ԿԳ նախարարության կողմից և ուղարկվել է դպրոց, դրանով ուսուցում իրականացնելու համար:
Հ. Գ. Գնահատելով կատարված աշխատանքը, բնավ նպատակ չունեմ ցեխ շպրտելու. նպատակս մեկն է՝ օգնել, որ կոպիտ սխալներով ուսումնաօժանդակ ձեռնարկներ չթողարկվեն:

Комментариев нет:
Отправить комментарий