ԴԵՊՔԵՐ ԴԵՄՔԵՐ ԼՈՒՐԵՐ

воскресенье, 5 ноября 2017 г.

ՏԻՄ ընտրություններ Լոռի - 2017


2017թ. նոյեմբերի 5-ին անց են կացվում համայնքի ղեկավարի ընտրություններ:

Լոռու մարզի Տաշիրի, Ստեփանավանի եւ Թումանյանի տարածաշրջանի 61 համայնքներ միավորվում են՝ ստեղծելով 10-ը խոշորացված համայնք՝ Ալավերդի, Ախթալա, Ստեփանավան, Գյուլագարակ, Տաշիր, Լոռի Բերդ, Մեծավան, Շնող, Սարչապետ եւ Օձուն:



Լոռու մարզի ևս 2 համայնքներում էլ՝ Մարգահովիտում եւ Շիրակամուտում տեղի են ունենում հերթական ու արտահերթ ընտրություններ, ընտրում են համայնքի ղեկավարներ: 

 12 համայնքների ղեկավարի  համար պայքարում են 23 թեկնածուներ: 

Բանը նրանումն է, որ, թեև մարդիկ այս ընտրությունների հետ հույսեր չեն կապում, բայց ընտրողների հիմնական հոսքը եղել է մինչև 15:00-ն:

Կարելի է եզրահանգումներ անել, թե ինչ է թաքնված սրա տակ:
  Ընտրություններն այսպիսի տեսք ունեն արդեն վերջին տարիներին:

  ԸԸՀ-ների նախագահներն անգիր գիտեն, թե քանի ընտրող է մասնակցելու ընտրական գործընթացին. դեռ առավոտյան, միաբերան ասում էին ընտրողների կեսից ամենաշատը՝ 3 տոկոս ավելի քանակ կունենանք:

  Արդարացվեցին նաև նախորդ ընտրությունների փորձով վարպետացած ընտրողները. ազգս կույրերով է լի: Նրանց պատրաստակամ օգնողներ՝ ինչքան ուզեք:
Ընտրությունների ավարտին հաշված րոպեներ են մնացել, առավոտյան կանխատեսումներն արդարացան, հետաքրքիր է, թեև քիչ անհավանական, նախընտրական կանխատեսումներն էլ կարդարանան. այն է՝ հաղթելու են կառավարության հովանավորությունն ունեցող թեկնածուները:

Комментариев нет:

Отправить комментарий