Հեղինակ՝
Սմայլ Ֆոտո
Սմայլ Ֆոտո
1979 թիվ․
Հոգեկան ստրկության ներկայությունը մարդկանց մեջ առկա է դեռ արարչագործության
սկզբից։
Սա
անվիճելի
է,
որովհետև
մարդիկ
սիրում
են
հոգեկան
նվաստացումը,
ու
եթե
Աստծուն
երկրի
վրա
փնտրելով
չեն
գտնում,
փորձում
են
գտնել
երկնքում,
ինչի՞
համար,
ինչու՞,
թերևս
որպեսզի
լցնեն
իրենց
դատարկությու՞նը - դա
ուրիշ
հարց
է։
Ես գերված
էի
կանանց
սիրով,
գերված
էի
սարսափելի
ու
անբուժելի։
Ու
հանկարծ,
եթե
տեսնեի
բարեհամբույր
մի
կնոջ՝
իմ
մեջ
արթնանում
էր
մի
չար
ցանկություն,
և
չէի
գտնում
տեղս
մինչև
․․․ հասկացաք :)
Ու իմ այդ խելացնոր
տարիներին
էր,
որ
մի
օր
տատս
մահացավ,
բավականին
ծեր
մի
կին,
և
ուղղակի
թաղել
սավանով
փաթաթած՝
առանց
դագաղի
ու
առանց
տարրական
ծեսերի՝
առանձնապես
բարդույթ
չէր,
նույնիսկ
ոչ
մեկի
աչքին
էլ
չէր
երևա,
բայց
ներսումս
բնակվող
սրտացավությունն
էր
երևի,
որ
ինձ
համոզում
էր,
որ
դա
սխալ
է,
որ
ամեն
ինչ
մարդկայնորեն
պետք
է
արվի․ ու ես գնացի դագաղ ընտրելու։
Թաղման
բյուրոն
գտնվում
էր
քաղաքի
ծայրամասում,
այնտեղ
կիսաամայի
տարածք
էր
և
առանձնապես
ուշադրություն
չէր
գրավում
իր
ճարտարապետական
ոճով
ու
կառուցվածքով,
ժամանակին
այդ
տարածքում
բաղնիքա-լվացքատնային
ինչ-որ տրեստ
է
գործել,
բայց
կոմունիզմի
ծաղկունքի
ժամանակ
վերափոխել
էին
«աշխատավորական
բաղնիքային» կարգավիճակը դեպի այն աշխարհի մեկնարկային հրապարակ։
Գլխավոր
մուտքն
իրենից
ներկայացնում
էր
մի
մեծ
կիսակամար՝
իր
ճռռացող
դռներով,
դիմացը՝
մի
քանի
ցուցադրական
գերեզմանաքարեր
ու
արձաններ,
իսկ
ավելի
հեռվից
բարձր
լսվում
էր
էլեկտրական
սղոցի
ականջ
ծակող
ձայնը՝
որին
լսելով
ակամայից
սարսուռ
էր
առաջանում
ներսումս,
պատկերացմամբ,
որ
մարդկանց
հոգիները
տանջվում
են
կրակոտ
դժոխքում։
Թաղման
բյուրոյի
ներսում
բավականին
հեշտ
էր
շնչվում,
թվում
էր
կոնդիցիոներ
է
միացված,
որն
այն
ժամանակ
դեռ
չունեինք։
Լռությունն
ու
միջա-ծիսավայրը
պարտավորեցնում
էր
ինձ
զգաստ
ու
խոհեմ
պահվածք
դրսևորել։ Պատերին կախված
էին
բավականին
շքեղ
ու
գեղեցիկ
ձևավորված
ծաղկեպսակներ՝ որոնց արժեքն սկսվում էր 25 ռուբլուց և
հասնում մինչև մի քանի հարյուրի։ Դագաղներ բյուրոյում ես չտեսա, նրանք
տեղադրված
էին
շենքի
հետնամասի
պահեստարանում
։
Ինձ դիմավորելու
դուրս
եկավ
բավականին
մեծամարմին
մի
կին,
հնաոճ
ակնոցով,
մի
տեսակ
ճմրթված
ու
քառակուսի
դեմքով
ու
իր
արտաքինին համարժեք սանրվածքով, և ես հասցրեցի մտքումս խորհել, տեսնես ինչպիսի՞ դագաղ կպահանջվի, եթե այս կինն էլ լքի այս աշխարհը
:)
Իմանալով
պահանջս
բղավեց.
— Վարդ, ես զբաղված եմ, ցույց տուր հաճախորդին դագաղները,-միաժամանակ ինձ գլխաշարժով հասկացնելով, որ թեքվեմ աջ ու հետևեմ Վարդին, իսկ ինքն իր ծանրաքաշ մարմինն ասես բուլդուզերով՝ սահեցրեց միջանցքով դեպի իր աշխատասենյակ։
— Վարդ, ես զբաղված եմ, ցույց տուր հաճախորդին դագաղները,-միաժամանակ ինձ գլխաշարժով հասկացնելով, որ թեքվեմ աջ ու հետևեմ Վարդին, իսկ ինքն իր ծանրաքաշ մարմինն ասես բուլդուզերով՝ սահեցրեց միջանցքով դեպի իր աշխատասենյակ։
Գեղեցկադեմ,
շատ
փոքրամարմին
ու
ախորժելի
Վարդն
իր
նեղլիկ
կոստյումով,
էժանագին
կրծքազարդով,
մեջս
բուռն
ցանկություն
առաջացրեց
իր
հետ
երկար
շփվելու,
որն
իհարկե
խիստ
անհամատեղելի
էր
միջավայրի
պրոֆիլին։
— Գնա՞նք,— հազիվ
լսելի
ձայնով
շշնջաց
նա՝
թեթև
հպվելով
արմունկիս
իր
բարալիկ
ու
թափանցիկ
մատներով։
Մինչ կհասնեինք
դագաղների
պահեստամաս,
ես
նայելով
այդ
բարալիկ
մատներին՝ մտածում էի, որ երևի թաղման բյուրոն աշխատանքի վայրր դարձնելու պատճառով այլևս կյանք չի մնացել այնտեղ, ու նմանեցնում էի նրան կիսահիվանդ ինչ որ մեկին՝ որը պատահականորեն հայտնվել է այդտեղ
ու
որն
ի
վիճակի
է
միայն
ցույց
տալու
տեղի
ապրանքները։
Մենք դանդաղ
քայլում
էինք
մեծ
դարակների
արանքով
և
ընտրում
էինք
դագաղ՝ որում պետք է հանգչեր հանգուցյալ տատիկս, այնտեղ ինչ որ տարօրինակ հոտ էր գալիս, երևի մահվան։
Ես համառ
էի
ու
վախենում
էի,
որ
տատս
չի
տեղավորվի
առաջարկվող
դագաղում,
կամ
ընդհակառակը՝ շատ ավելի ազատ կզգա նրա մեջ։
—Եկեք պատվիրենք,
Դուք
կհիշեք՞
հանգուցյալի
չափսերը,—հարցրեց
Վարդը։
— Եթե
տղաներին
օղին
իր
«աքսեսուարներով» բերես՝ մինչև երեկո կվերջացնեն։
Ու այդտեղ
էր,
որ
մենք
մեղանչեցինք
․․․
—Մենք աշխատում
ենք
մինչև
8-ը,
ամռան
տաք
օրերին
ես
մինչև
ուշ
երեկո
բույեր
եմ
չորացնում,
մեքենայով
հենց
մոտենաք՝ ես կլսեմ ու կդիմավորեմ։
Այսպես
սկսվեց
մեր
ծանոթությունը,
կրքառատ,
անքուն
գիշերներ
ու
զգացմունքային
հոգեվիճակներ։
Իսկ տանն արդեն
տոնական
զգեստափոխված
տատիկիս
պառկացրել
էին
մի
ցածր
սեղանի
վրա,
նա
արդեն
գտել
էր
հանգիստն
ու
ընդհանրապես
ուշադրություն
չէր
դարձնում
ունայն
միջավայրին։
Իսկ իր շուրջը
Մադամ
Տյուսոյի
թանգարանից
դուրս
եկած
մոմե
արձանների
նմանությամբ
ուրիշ
տատիկներ
էին
հավաքվել՝
ու
ինչ
որ
բաներ
էին
շշնջում,
տատիս
մինչև
կուրծքը
ծածկել
էին
մետաքսանման
սև
սավանով։
Հիշում
եմ,
որ
բազմիցս
էր
տատս
խոսում
պայծառ
կոմունիզմի
մասին
ու
երազում
էր
մեռնելիս
ծածկվել
կոմունիստական
կարմրագույնով՝
վրան
ՍՍՀՄ-ի գերբը ոսկեթել հյուսվածքով, բայց քաղկոմը
կատեգորիկ
դեմ էր,
ասելով
որ
տատիկը գլխավոր քարտուղարը չէ՛, ստիպված եք առանց դրոշի։ Դե տատիկս
հասկանալի
պատճառներով
էլ
երբեք
դեմ
չէր
կարող
լինել:
Նա անատամ
ու
ձգված
բերանով
իր
համար
հանգիստ
պառկած
էր,
նեղ
ժապավենով
կապված
ձեռքերով
կրցծքին
սեղմել
էր
մի
բարձիկ,
որին
ամրացված
էին
իր
շքանշաններն
ու
մեդալները։
Որպես
մեռելատուն՝
ամեն
ինչ
նայվում
էր
հրաշալի
!
Կենդանության
օրոք
խիստ
էր
պատվիրել,
չերգել
դիակի
վրա,
գերեզմանաքարին
քրիստոնեական
խաչի
փոխարեն
նա
պատվիրել
էր
կպցնել
կոմունիզմը
խորհրդանշող
հնգաթև
աստղ,
որն
իհարկե՝
կատարեցինք։
Նույնիսկ,
եթե
նա
ցանկանար՝ ես կպատվիրեի մուրճ ու մանգաղ ու կտեղադրեի այն գերեզմանին՝ պիոներական գիպսե արձանների հետ։
Ինչերի՞
է
մարդ
ընդունակ
մի
քանի
մետր
բնակտարածքի
ժառանգ
լինելու
համար.
բայց
բարեբախտաբար
գործը
դրան
չհասավ։
Ուշ երեկոյան,
երբ
տատիկներն
արդեն
սկսեցին
հորանջել,
ես
խնդրեցի
հարևանին
իր
մեքենայով
դաղագը
բերենք
տուն,
ու
մենք
պոկվեցինք
թաղման
բյուրո։
Վարդն
սպասում
էր։
Նա
իր
թափանցիկ
ձեռքը
թափահարեց
ու
թռավ
դռանդուլետի
կաբինա,
տեղը
նեղվածք
էր,
ու
ես
զգում
էի
իր
սլացիկ
ու
գրավիչ
կանացի
ոտքերի
տաքությունը։
—Գնանք
բակի
կողմ,
դագաղն
արդեն
պատրաստ
է
բարձվելուն։
Այոոո,
դա
այն
էր,
ինչ
որ
պետք
էր․ կարմիր ատլասով պատված, սև բռնակներով ու առանց խաչի՝ կափարիչի վրա, դագաղն արդարացրեց բոլոր սպասումներս, Տատս հաստատ
փառավոր
կզգա
իրեն,
նույնիսկ
չէի
էլ
կասկածում։
Հարևանիս
հետ
բարձեցինք
բեռնաթափքի
մեջ
ու
արդեն
որոշեցինք
գնալ
տուն։
— Ինձ մինչև
տուն
կտանե՞ք,
ավտոբուսներն
այնքան
ուշ
են
գալիս․ դեռ 40 րոպե պետք է սպասեմ։
Ես բացեցի
բեռնատարի
դուռը,
ու
հենց
այստեղից
Վարդը
հայտնվեց
իմ
կյանքի
մեջ
այն
թիթեռի
պես՝
որի
հետևից
լեպիդոտեռոֆիլներն
անցնում
են
սար
ու
ձոր,
քարքարոտ
ու
դժվարանցանելի
ճանապարհ,
վազում
են կիլոմետրերով
դաշտերի
միջով,
միայն
թե
անվնաս
բռնեն
իրենց
հանդիպած
հազվագյուտ
ու
եզակի
թիթեռին։
Ամբողջ
ճանապարհին
Վարդը
պատմում
էր
ինչ
որ
բասկետբոլիստի
մասին,
որի
համար
պետք
էր
2 մետրից
ավելի
երկարությամբ դագաղ
պատրաստել։
Վերջապես
մենք
հասանք
ցույց
տված
հասցեով,
Վարդը
բռնելով
ձեռքիցս
առաջարկեց՝
գնանք թեյելու։
— Ինչպե՞ս
թե,
իսկ
դագա՞ղը,—
զարմացա
ես,
բայց
իսկապես
մտքումս
խիստ
ցանկանում
էի
մնալ
Վարդի
հետ։
— Հարևանը
թող
տանի։
Հաստատ
չի
գողանա,
ինչի՞ն
է
պետք
հարևանի
տատիկի
դագաղը,
ճիշտ
չԷ՞․
— ծիծաղեց
Վարդն
ու
քաշեց
ինձ
դեպի
միհարկանի
փոքրիկ
իր
տնակի
դուռը։
Ես
լսում
եի
հարևանիս
փնթփնթոցը,
նեղվածությունից
մինչև
վերջ
գազ
տված
բեռնատարի
շարժիչի
ձայնը,
բայց
ինձ
համար
արդեն
միևնույն
էր,
առջևում
թեյն
Էր
ու
տնական
թխվածքները։
Վարդը
համեստ
էր
ապրում,
բացի
բազմոցից,
առանց
հենակի
աթոռակից,
փոքր
սեղանից
ու
գրապահարանից
սենյակի
ներսում
ոչինչ
չկար,նա նկատեց,
որ
ես
ուշադրություն
դարձրեցի
միջանցքի
տղամարդու
հագուստին։
— Ամուսինս
հանքում
է
աշխատում,
կվերադառնա
հաջորդ
շաբաթ,
իսկ
դու
առանց
քաշվելու
զբաղվիր
խոհանոցում,
միացրու
թեյնիկը,
օգտվիր
ամեն
ինչից,
իսկ
ես
կգամ
քիչ
հետո։
Բաղնիքից
լսվում
էր
ջրի
ձայնը,
ահա
շուտով
և
հայտնվեց
Վարդը,
կարճ
տնային
խալաթով
ու
գլուխը
սրբիչով
փաթաթված․ նա կռահելով, որ հետևում եմ իրեն՝ մեղմորեն կռացավ, ու ձեռքերը տարածած սեղանի դարակներից ինչ որ բան էր հանում, իսկ իր երևացող մերկ կուրծքն ինձ ուղղակի կուրացրեց ու զրկեց բանականությունից։ Թեյ մենք չխմեցինք,
ինչու՞
խմենք,
եթե
հայտնվել
է
ավելի
գեղեցիկ
զբաղմունք,
այդպես
այրող,
միայն
թե
ավելի
քաղցր
․․․
Վարագույրերը
քաշված
էին,
լույսը՝
մարված․ և այդ մթագնած խավարում Վարդը բացեց բազմոցը, փռեց սավանն ու տրվեց առանց ավելորդ քաշքշուկների։ Ամեն ինչ ընթանում էր այնպես՝ կարծես 1000 տարվա ծանոթներ լինեինք։
Ընդմիջումներին
ես
տատիս
էի
հիշում,
ու
թաղումն
էր
աչքերիս
առաջ։
Վարդն
ազատեց
ինձ
վատ
տրամադրությունից,
թույլ չտվեց
տխրել ու տարավ ինձ իր սիրային զվարճանքների մեջ։
Արևի առաջին
ճառագայթներն
ինձ
արթնացրեցին,
ու
ես
զարմացա․ մենք քնել էինք բացառապես կարմիր սավանին, նույնիսկ բարձը չէր տարբերվում գույնով, «Այ քեզ․․․ զարմացած
մտածում
էի
ես՝
որ
սովոր
էի
քնել
միայն
սպիտակի
վրա․ ինչպիսի Էքստրագավանտություն»․ Լուռ հագնվելով
ես
ծլկեցի՝
թողնելով սիրո զգացմունքով համակված այդ տնակը։
Քաղաքը
դեռ
քնած
էր,
ու
ինձ
ոչ
ոք
չնկատեց։
Տատիկս
ինչպես
թագուհի,
պառկած
էր
իր
փայտյա
սարկոֆագի
մեջ
ու
ուշք
չէր
դարձնում
իմ
ուշանալուն,
նա
իր
կրծքի
պատվո
բարձիկն
ամուր
բռնել
էր,
հետո
ես
իմացա,
որ
իր
գլխատակի
բարձի
տակ
դրված
է
նաև
իր
բոլոր
պատվոգրերն
ու
գովասանագրերը,
որոնց
քանակն
իսկապես
շատ
էր։
— Որտե՞ղ
էիր
քարշ
գալիս,
պառավին
հազիվ
տեղավորեցինք
դագաղի
մեջ,
տեսքից
նիհար
է,
բայց
ինչքան
ծանր
էր, — փնթփնթում
էր
առաջինն
արթնացած
բարեկամուհիներից
մեկը։
— Գործից
շտապ
կանչեցին,
մեծ
վթար
էր,
ամբողջ
քաղաքի
սանհանգույցի
ջրահեռացումը
(канализация) կարող էր պարալիզացվել, հազիվ վերջացրեցինք։
— Գնա, լողացի,
վրայիցդ
հոտ
է
գալիս․․․
Հիմար
պառավ,
ի՞նչ
հոտ
կարող
է
գալ
վրայիցս․ բացի Վարդի օծանելիքից, իր վարդաբույր մարմնից ու հոտից։
12-ին մոտ եկավ դիակառքը,
սկսեցինք
հանել
տատիկին,
ու
միայն
այդ
ժամանակ
պարզվեց
որ
դռները
նեղ
էին,
այնպես
որ
անհնար
էր
դագաղն
անցկացնել։
Հարևանները
որոշեցին
պատուհանով
դուրս
հանել․ Օօօօօ իմ խեղճ տատիկ, ու՞մ մտքով կանցներ․․․ հակառակի
պես
դիակառքն
էլ
չէր
կարող
մոտենալ
պատուհանին,
ուստի
մեծ
դժվարությամբ
իջեցրեցինք,
իսկ
տատիկս․․․ նա թափելով պատվո բարձիկը շքանշաններով ու մեդալներով՝ ինքն էլ հետևեց նրանց։ Ամբոխի ձայնը կտրվեց, ինչ որ մեկի ձայնը լսելով միանգամից հանգստացրեցին, տատիկի շորերի
փոշին
թափ
տալուց
հետո
կրկին
ծածկեցին
իր
մետաքսե
սավանով։
Դրսի
սեղանից
դագաղը
տղաներով
վերցնելուց
հետո
ես
թռա դիակառքի թափք, տեղավորեցինք ու երկու-երեք տատիկներ
մեզ
հետ
վերցնելով
կամաց
շարժվեցինք,
երաժշտություն
չկար․ կամ մորաքույրներն էին ժլատ գտնվել․ կամ երաժիշտներն
ավելի
առատաձեռն
հանգուցյալ
էին
գտել։
Գերեզմանոցում
նույնպես
առանց
ծեսի
անցանք,
միայ
մի
հաստափոր
տղամարդ
ամենակարող
ձեռքը
թափահարելով,
հաշվետվություն
կարդաց
տատիկիս
ձեռքբերումներից
ու
ապրած
կյանքից։
Դագաղն
արագ
թաղեցինք
ու
ամենքն
արագ
գնացին
իրենց
գործերով։
Իսկ
ես
շտապեցի
Վարդի
մոտ։
Նա ինձ դիմավորեց
անպես՝
կարծես
թե
առաջին
անգամն
էր
տեսնում։
— Դագա՞ղ
պետք
է
ընտրեք,
թե՞
ծաղկեպսակ
է
հարկավոր։
— Վարդ,
ես
եմ
...
— Ի՞նչ գործ ունես
դու
այստեղ,
էլի
մեռել
ունե՞ք,
թռիր
այստեղից,
կգաս
ինձ
մոտ
միայն
մութն
ընկնելիս,
և
տես,
որ
հարևաններս
չնկատեն։
— Տարօրինակ
է,
երեկ
հարևանների
մասին
չէ՞ր
մտածում․ կանչեց տուն այնպես՝ կարծես ամուսնացած չէր։ Դե ոչինչ, կարգ է, պահել է պետք։
Ժամը
9-ին
մոտ, երբ բոլոր
կարգապահ
մարդիկ
հեռուստացույց
էին
դիտում,
Վարդի
բակի
դռնակին
մոտեցավ
կուզիկ
մի
ծերունի,
ձեռքին
կիսամաշ
սակվոյաժ,
գլխին
ցիլինդր։
Սեղմեց
զանգի
կոճակն
ու
սպասեց՝
մինչև
կբացեն
տնակի
դուռը։
— Հո ծաղրածու
չե՞ս,
— ժպտալով
դուռը
բացեց
Վարդը,
— կարող
էիր
փողոցի
կողմի
դռնակով
մտնել,
գառաժի
կողմից,
տատիկին
թաղեցի՞ք,
այս
ի՞նչ
է
պորտֆելիդ
մեջ,
ժառանգությու՞նդ։
Միանգամից
այդքան
շատ հարցերն ինձ թեթևակի
բարկացրեցին,
բայց
ես
ինձ
զսպում
էի։
— Տուն մտնենք,
— ասացի
ես
կաղալով՝
դերիս
մեջ
մտած։
— Վարդը
նստած
բազմոցի
հենակին
ծիծաղից
պոռթկում
էր,
իսկ
ինձ
համար
ծիծաղի
ժամանակ
չէր,
քաղցած
էի,
սթափ
ու
կրքի
ծարավ։
Կարմրածածկ
բազմոցն
արդեն
պատրաստ
սպասում
էր
իր
գործին,
էլի
գլխումս
սկսեց
պտտվել
կարմիր
ատլասե
բարձը,
նույնիսկ
վերմակի
ծածկույթն
էր
կարմիր։
«Ամեն
մարդ
տարբեր
է,
— մտածում
էի
ես,
հանելով
պորտֆելից
վրացական
գինին,
մրգերն
ու
ապխտած
երշիկը,
որը
պարտքով
վերցրել
էի
մորս
խանութից:
— Ոմանց
կարմիրն
է
դուր
գալիս,
ոմանց՝
սպիտակը,
իսկ
այ
դալտոնիզմով
հիվանդներին՝
թքած
ունեն
գույնի
վրա։»
Վարդը
մոտեցրեց
աթոռակը,
բաժակներն
ու
դանակ,
մենք
ըմբոշխնում
էինք
գինին,
հետո
գուրգուրում
միմիանց,
հետո
նորից
ըմպում,
պատուհանից
այն
կողմ
կախված
էր
լուսինը,
նվիրաբերելով
ռոմանտիզմ
մեր
սիրային
զվարճանքներին։
— Վաղն ամուսինս գալիս է, երկու շաբաթ տանն է
լինելու, հերթափոխ է իրենց մոտ, լավ է հեռագիր տվեց, թե չէ կստացվեր «Спокойной ночи, малыши!» — հուսալքելով ասաց նա, և
լուսինը միանգամից դադարեց փայլել։
Այդ գիշեր
ես
արեցի
իր
հետ
ինչ
ուզում
էի,
ինքը
չէր
դիմադրում,
կարծես
ուզում
էր
հատուցել
ամուսնու
անկանխատեսելի
այցի
լուրի
համար։
Երկու
շաբաթ
անց
ես
կրկին
այցելեցի
Վարդին
թաղման
բյուրո,
հստակեցրի
անհրաժեշտ
ինֆորմացիան
ու
սկսեցի
արդեն
ինձ
համար
տոն
դարձած
ժամին
պատրաստվել։
Ես
վաղուց
էի
ուզում
տպավորել
Վարդին
կիթառ
նվագելով,
ուրախացնել
ինչ
որ
անսովոր
բանով,
ցնցել
թանկարժեք
գնումներով
... բայց
կիթառ
նվագել
ես
չգիտեի,
իսկ
անսովոր
բան
աշխարհում
չկա,
մնում
է
վերջինը։
Ու
երբ
կիսամերկ
Վարդը
նստեց
բազմոցին՝
ծածկված
ինձ
համար
արդեն
ավանդական
դարձած
կարմիր
ատլասե
սավանով,
ես
հանեցի
սակվոյաժից
գեղեցիկ
փաթեթավորված
մի
տուփ
ու
մեկնեցի
նրան։
Դա
մի
թանկագին
ֆրանսիական
ներքնաշոր
էր…
Հուզմունքից
Վարդը
կակազեց
ու
թափեց
սուրճով
բաժակը։
Դողացող
ձեռքերով
Վարդն
զգուշությամբ
բացեց
փաթեթն
ու
ուրախությունից
ճչաց,
մետաքսե
ներքնազգեստն
ու
կրծկալն
ուղղակի
խենթացրեցին
նրան,
նա
չկարողանալով
զսպել
ուրախությունը՝
միանգամից
հագավ,
ամեն
ինչ
հոփ-թոփ էր, այսինքն՝
գերազանց։
— Իսկ ինչու՞
հենց
կարմիր,
— որոշ
ժամանակ
անց
հարցրեց
նա,
— սևն
ավելի
լավն
է, — արտահայտեց
Վարդը
մարելով
իմ
ինքնագոհությունը։
— Ինձ թվացել
է,
քեզ
դուր
է
գալիս
կարմիրը։
Վարդն
զգուշորեն
հանեց
ներքնաշորերն
ու
թաքցրեց
պահարանում․ հետո ինձ դառնալով ծիծաղում էր թափահարելով փոքրիկ ու սրածայր կրցքերը։
— Խենթ,
ինչ
հիմարն
ես
դու,
մեզ
մոտ
թաղման
բյուրոյում
դագաղների
պաստառներից
կտորներ
է
ավելանում,
դե
հո
չե՞նք
թափելու,
ես
որպես
հաշվապահ,
վերցնում
եմ
որոշակի
լավ
կտորները,
իսկ
մյուս
աշխատողներրըն
ավելի
փոքրերը,
ծանոթ
դերձակ
ունեմ,
անկողնու
սպիտակեղեն
է
կարում,
հասկանու՞մ
ես
ինչ
է
էկոնոմիան,
մենք
ամուսնուս
հետ
մեքենայի
համար
գումար
ենք
հավաքում,
այսպես
է
ստացվում,
հարմարվել
է
պետք։
Դրանից
հետո
ես
Վարդի
հետ
դադարեցի
հանդիպել,
փորձեցի
ջնջել
հիշողությունիցս,
ինչպես
տրորված
բառեր,
որոնք
խցանված
են
նույն
հանգում
և
զզվելի
ականջին։
Մինչև
աշուն
ես
տարված
էի
բնակարանի
նորոգմամբ,
վերափոխելով
այն
ընտիր
տեսքի
բերեցի,երկար
ժամանակ
թողնելով,
որ
քամին
էլ
իր հերթին հեռացնի
տատիկային
միայնության
հինավուրց
հոտերը,
դեն
նետեցի
կահույքը,
նույնիսկ՝
սպասքեղենը։
Սկսեցի
կյանքը
մաքուր
էջով,
նոր
կապ
ստեղծեցի
հարևանուհուս
հետ,
որը
չէր
առանձնանում
իր
արտակարգ
գեղեցկությամբ,
իսկ
եթե
ավելի
անկեղծ՝
նույնիսկ
սարսափելի
էր։
Բայց
ուներ
գեղեցիկ
ու
սլացիկ
մարմին՝
ինչպե
Աթենաս-Պալլասը,
միայն
առանց
թևերի։
ՈՒ
ես
Դիոգենեսի
պես
կարող
էի
ժամերով
նայել
նրան
ու
զմայլվել
:) խաբեցի,
փորձեցի
մի
քիչ
երանգ
տալ
տողերիս:
Հավանաբար,
հարևանուհիս
ինձ
արդեն
ընգրկել
էր
իր
կյանքում
երկարաժամկետ
բնակության
համար,
ինչին
ես
վերաբերվում
էի
նորմալ,
բայց
ահա
սեպտեմբերի
վերջն
էր,
երբ
որ
արդեն
սկսվել
էր
աշնան
գեղեցկագույն
տերևաթափը,
Վարդն
ինձ
հյուր
եկավ,
եկավ
առանց
հրավերի,
քամու
պես,
անսպասելի։
Տնավարի
զննեց
տան
յուրաքանչուր
անկյունը,
ճակատս
համբուրեց,
«Այ,
սա
պրոֆեսիոնալ
մոտեցում
է»,
— մտածեցի ես, ու լուռ հնազանդվում
էի
նրան։
— Մորաքու՞յրդ
է,
շատ
թարմ
է
պահպանվել,
կարող
է
որպես
մոդել
աշխատել
։
Հարևանուհիս
գունատվեց՝
ինչպես
եկեղեցու
մոմ
ու
ընդմիշտ
հեռացավ՝
թողնելով
գրեթե
արդեն
իրենը
համարվող
հարմարավետ
բույնը։
— Ամուսինս
էլի
գնաց
աշխատանքի,
իր
հերթն
է,
կթողնե՞ս
քո
մոտ
բնակվեմ
մի
երկու
շաբաթ։
Կարող ես
չանհանգստանալ, բոլոր ծախսերն ինձ վրա եմ վերցնում։
Ինչ թուլամորթն
եմ
ես,
ուղղակի
փալաս։
Բայց հետո կամաց-կամաց
իմ
մեջ
արթնացավ
այն՝
ինչն
ուրախությամբ
չէի
կարող
արտահայտել, իսկական սեր, նրբություն, արժևորում։ Վարդը չէր մոռացել իրեն սիրողին, չի մոռացել իրեն ասված ամեն
քնքուշ
բառ,
որն
ըստ
երևույթին
երբեք
չի
լսել իր ամուսնուց, ու որ երևի անգիր հիշում է այն, ինչպես իրենց պահեստասենյակում դասավորված դագաղները։
Հաջորդ
օրը
նա
գնեց
միկրոալիքային
վառարան՝
բավականին
թանկարժեք
հաճույք
դեռ
այն
ժամանակներում։
— Տաք ճաշեր
կեփես
սրանով,
երբ
որ
ես
ամուսնուս
մոտ
կգնամ։
— Վարդ,
ախր
դա
շատ
թանկ
է,
—ամոթից
կարմրած
ասացի
նրան։
Վարդը
չթաքցրեց
իր
եկամտի
աղբյուրը․
— ես
մեր
տնօրենի
հետ
էլ
եմ
քնում,
ինքն
ինձ
վճարում
է
դագաղներով,
ես
էլ
արևածաղկի
պես
վաճառում
եմ,
այնպես
որ․ ․ ․ հանգիստ։
«Ինչպիսի
կին
է»,
— որերորդ
անգամ
զարմացա
ես
ու
հիշեցի
թաղման
բյուրոյի
տնօրենին՝
գեր,
տհաճադեմ
ու
ճաղատ
հսկային,
որի
գլխում
բացի
ոսկրահաշվից
ոչինչ
չկա,
ես
ցնցված
էի,
բայց
ամոթից
լռում
էի
... ուղղակի
իմաստ
չկար։
Երկու
շաբաթվա
մեջ
մենք
այնքան
երջանկացանք,
որ
թվում
էր
Վարդը
կմնա
միշտ,
բայց
նա
գնաց։
Գնաց,
հետևից
լուռ
փակելով
դուռը։
Ասես
չուզենալով
արթնացնել
քնած
նորածնին։
Բայց շուտով
կրկին
եկավ
Վարդը,
դագաղային
ճռճռան
փողերով,
ուրախ
ու
հմայիչ։
«Ինչո՞վ
եմ
իրականում
ձգում
նրան,
— հարցնում
եմ
ինքս
ինձ․ ախր նա իմ կինն է դարձել ու ընդհանրապես...»
Վարդի
ամուսինը
մի
շաբաթ
շուտ
վերադարձավ։
Իմանալով
ինձ
հետ
եղած
կապի
մասին՝
հարբած
նստել
էր
սեղանի
մոտ ու լաց էր լինում։ «Դա գինին է իր մեջ լացում»,— հանգստացնում էի ինքս ինձ, թեկուզ
հասկանում
էի, թե
իրավիճակն ինչքան տհաճ է նրա համար։
— Թող իրեն,
Աստծո
սիրույն,
ի՞նչ
է,
քի՞չ
են
քեզ
համար
կանայք,—
հանկարծ
պոռթկաց
նա՝
սրբելով
արցունքները,—կուզե՞ս
ես
քեզ
գումար
էլ
կտամ,
միայն թե թող նրան:
Ինձ համար
անսպասելի
էր
նման
շրջադարձային
իրավիճակը,
ու
ես
շփոթվեցի։
— Պետք չի, ինքդ մտածիր,
ես
չլինեմ՝
ուիշը
պիտի
լինի,
դու
կհանգստանա՞ս,
դու
գիտե՞ս,
թե հիմա որտեղ է Վարդը և ու՞մ հետ, գնա, հանգիստ կյանք վարիր քո հանքում։
Իմ խոսքերը
մի
պահ
սթափեցրին
նրան, դրանցում դառն իրականություն կար։ Վարդի ամուսինը գրպանից հանեց մի բուռ ճմրթված թղթադրամներ։
— Խմել,
հարբել
եմ
ուզում,
երևի
դու
ճիշտ
ես,
— արտասանեց
նա
ու
թողեց
ինձ
եռացող
թեյնիկի
հետ
միասին։
Հենց այդ ժամանակ
Վարդը
ներս
մտավ,
մթնոլորտից
զգալով՝
հասկացավ,
որ
սկանդալ
է
եղել, բայց
արդեն կարծես ամեն ինչ հանդարտված է, նայեց դեմքիս, — ինչ՞ է պատահել։
— Քո բարեհավատը
վերադարձել
է,
էլի
հերթափոխ
է
եղել
ժամանակից
շուտ։
Վարդը
հավաքվեց
ու
լքեց
բնակարանը։
Ամուսինն
էլ
չերևաց։
Մի
շաբաթից
նորից
վերադարձավ
հանքից,
տրորված
ու
խղճալի՝
նոսր
մազերի
տակից
հսկայական
կոտոշներով։
— Վարդը
կորել
է,
չեմ
գտնում,
— մռմռաց
նա
փլվելով
բազմոցին;
Ես գիտեի, թե որտեղ
է նա: Նա աշխատում էր դագաղանոցում, բայց այդ մասին չէի կարող ասել ցնորված ամուսնուն։ մենք միասին խմեցինք, եղբայրացանք (ինձ այդպես
էր
երևում)։ Հետո նա առաջարկեց
գնալ
գետում
լողալու․ երևի ուզում էր ինձ խեղդել։ Ես վարպետորեն հրաժարվեցի։ Բազմոցին թիկնած՝ մինչև առավոտ սպասելուց հետո՝ ինքն էլ գնաց։ Մի շաբաթ չանցած՝ կրկին հայտնվեց Վարդը՝ շքեղ, կարմիր զգեստով, ոսկյա շղթան վզին։ «Ահա , — մտածեցի ես, — հիմա էլ կուտյուրների մոտ է դագաղի
պաստառով
հաճախում»:
— Դուրդ
գալի՞ս
է,
— առանց
հպարտանալու
հարցրեց
նա
և
մի
քանի
շրջան
պտտվեց:
— Գիտե՞ս
ինչ
արժե,
ասենք
դա
ի՞նչ
կտա
քեզ,
վաղը
հեռուտացույց
ենք
գնելու,
«Горизонт», ասում են՝ ճապոնական էկրանով է։
Ինչի՞ս
է
պետք
«Горизонт»-ը, եթե ես «Темп» ունեմ, իսկ խոհանոցում՝ ռադիո։ Բայց Վարդի հետ՝ Վարդն անդրդվելի է, վիճել չի կարելի։ Հաջորդ երեկո մենք վայելում էինք «Горизонт»-ի գունառատ
շարժապատկերները,
իսկ
մյուս
օրը
սպեկուլյանտից
գնեցինք
վիդեոնվագարկիչ,
ա՜յ
քեզ
ճոխություն։
— Երևում
է՝
տնօրենդ
բավականին
անսովոր
մեծահոգություն
է
ձեռք
բերել,
— խանդոտ
խեթեցի
Վարդին։
— Չե, դրանից
ժլատը
չկա,
ես
աշխատակիցների
հետ
դագաղ
եմ
գողանում։
Տեսեք,
ուր հասանք…
Մի քիչ էլ ու նա կսկսի գերեզմանաքար թռցնել, իսկ հետո՝
հենց
մեռելներ։
Այդպես
էլ
ապրում
էի,
մշտապես
ինչ-որ անակնկալների
սպասումներով,
Վարդը՝
ինքն
իր
հաճույքներով,
իսկ
կողակիցը՝
մշտական
տանջանքների
մեջ։
Քանի դեռ ամուսինն
այստեղ
է,
ես
ոչ
մի
իրավունք
չունեմ
Վարդի
վրա։
Ձմեռն
սկսվեց։
Նոր
տարին
դիմավորեցինք
երեքով,
մեզ
էլ
չէր
հետաքրքրում
ով՝
ով
է
և
ու՞մ
հետ
կքնի
թագուհին։
Կիսահարբած
հանքափորը
երկար
լռելուց
հետո
չդիմացավ
ու
արտահայտեց
միտքը։
— Դու Վարդին
չես
սիրում․ դու սովորական սուտենյոռ ես, քեզ իր փողերն են պետք և... և...
Իր խոսքերը
ճանկռտեցին
իմ
ինքնասիրությունը,
ես
վերցրեցի
դանակն
ու
մի
քանի
տեղից
կտրտեցի
ձեռքս։
Սիրուց
եփվող
տաք
արյունը
ցայտում
էր
տոնական
սեղանին։
Իհարկե,
հիմարությունն
է
միայն
արտահայտվում
հարբած
անմտությունից։
Արյան
տեսարանից
ամուսինն
ուշաթափվեց,
Վարդն
ինձ
քարշ
տվեց
մոտակա
բուժկետ,
որը
բարեբախտաբար
գտնվում
էր
կողքի
փողոցում։
Հմուտ
հերթապահ
բժիշկը
արագ
կարեց
վերքերս՝
քթի
տակ
հանգիստ
սուլելով
ինչ-որ մանկական
երգ,
Վարդը
կիսաժպտադեմ
հարցրեց
բժշկին.
— Կապրի՞…
— Իհարկե՛
կապրի,—
ժպիտով
պատասխանեց
բժիշկը:
— Ափսո՜ս,
— չարախնդաց
Վարդը։
Ամբողջ
մեր
կյանքը,
ամբողջ
մեր
հարաբերությունը
Վարդի
ու
իր
հանքափոր
ամուսնու
հետ
մի
աբսուրդ
թատրոն
Էր
հիշեցնում։
Բայց
այդտեղից
դուրս
գալու համար չէր հերիքում ոչ ուժ, և ոչ էլ ցանկություն։ Կյանքն օր-օրի ավերվում
էր։
Մայրս,
իմանալով
իմ
«հերոսության»
մասին,
սպառնաց
վռնդել։
Ու՞ր։
Իր
Մո՞տ։
Ես
գլխկոր
լսում
էի
նրա
խրատները։
Դե
հո
չէի
կռվելու
մորս
հետ։
Մարտի
սկզբին
ես
մեքենայի
տակ
ընկա,
կարմիր
ժիգուլի
էր,
իսկ
ավելի
ստույգ՝
նրանք
ընկան
իմ
տակ,
բայց
տուժեցինք
հավասար,
որպեսզի
կոնֆլիկտ
չլինի՝
վարորդն
ինքը
հանձնվեց
ГАИ, և
ինձ
վճարեց
բավականին
պատկառելի
գումար։
Բա
ո՞նց,
երկու
ոտքս
էլ
կոտրված
էր
ու
անհայտ՝
թե
երբ
ոտքի
կկանգնեմ։
Վարդն
ինձ
այցելում
էր
ամուսնու
հետ
ու
համոզում,
որ
մարտի
8-ին
փախչենք
հիվանդանոցից։
Ու՞ր
կարող
եմ
ես
փախչել,
ես
նույնիսկ
սայլակ
չունեի,
ինչը
շատ
բարդացնում
էր
կյանքս,
ես
նույնիսկ
զուգարան
չէի
կարողանում
ինքնուրույն գնալ,
և
ամոթով
էի
նայում,
թե
ինչպես
են
ինձ
սպասարկում։
Մարտի
9-ին
բժշկական
ստուգուներից
հետո
ես
կիսաքուն
պառկած
նիրհում
էի,
հանկարծ
վեր
թռա
դռան
ուժեղ
բամփոցից։
Պալատում
մայրս
էր
կանգնած,
հեկեկալուց
ամբողջ
մարմնով
ցնցվում
էր,
ես
նայում
և
չէի
կռահում,
թե
ինչպիսի
դժբախտություն
կարող
էր
այդպես
ցավոտ
ու
դառն
արտասուք
արտահանել
խանութի
սովորական
վաճառողուհու
աչքերից։
— Վարդը
մահամերձ
է,
մի
կերպ
արտահայտեց
մտքերը մայրս՝
սրբելով
կարմրած
աչքերը։
— Քացախով
է
թունավորվել։
Ամուսինն
էլ
չգիտեմ
որտեղից
էր
իմացել
հասցես,
վազել
էր
ինձ
մոտ,
աղերսում
էր
օգնել՝
վերակենդանացման
բաժին
հասցնելու։
Գլխումս
ինչ-որ բան պայթեց․ ամեն ինչ լռեց շուրջս, կարծես ընկա ամենախոր գերեզմանափոսի մեջ։ «Վարդ, Վարդ, ի՞նչն էր պակաս քեզ համար, դու քո կյանքի ամենավայրի կատակներն էիր դերակատարում»:
Իսկ երկու
ամիս
անց
ես
նստել
էի
Վարդի
գերեզմանին,
նայում
էի
նկարի
խամրած
ու
ժպտացող
աչքերին,
ու
լալիս
էի
աղիողորմ
...
Ռուբիկ Մաթևոսյան
Комментариев нет:
Отправить комментарий