Տարբեր օրերի եմ նկարել այս կենդանիներին: Իմ աշխատանքի գնալու ամենօրյա ճանապարհին:
Նրանք այնքան անմեղ են ու կյանքին կառչած, որ անգամ ցուրտն ու սովը նրանց համար սարսափելի չեղան: Նրանք դիմակայեցին և դիմավորեցին գարունը:
Կյանքի սերը նրանց ապրեցրեց...
Երևի Հայաստանի կենդանական աշխարհն էլ ժողովրդիս նման արագ ադապտացվելու և ամեն ինչին հարմարվելու հատկություն ունի...
Նրանց մի մասը չի սիրում նկարվել, փախչում են տեսախցիկից, փորձում թաքնվել, միայն թե աննկատ մնան:
Թաղամասի բնակիչները պատմում են, որ նրանց մեջ հարձակվող-հաչացողներ էլ կան: Երեխաներն առավոտյան դպրոց գնալիս վախենում են և ծնողները ստիպված ամեն առավոտ նրանց ուղեկցում են մինչև դպրոց:
Շների համար սա ամենահյուրընկալ վայրն է հավանաբար մեր քաղաքում: Այստեղ աղբարկղը փոքրիկ է, բայց սնունդ հայթհայթելն ավելի հեշտ: Դե, սովորաբար քաղաքի կենտրոնական մասերում համեմատաբար ավելի հարուստ խավն է ապրում, բացի դրանից, կանգառ է, մարդիկ շտապելուց էլ սննդի մնացորդները գցում են աղբարկղ և բարձրանում հանրային տրանսպորտ:
Այս պապիկը կենդանիների բարեկամն էր /այդպես եմ կարծում/. ինձ թվաց՝ ոչ ապրելու տեղ ունի, ոչ էլ սնվելու, բայց տոպրակում սնունդ ուներ. նստեց կանգառի նստարանին, բացեց տոպրակը և հյուրասիրաբար կիսեց իր ունեցածը շների հետ, ապա թինկը տվեց՝ ինձ թվաց կանգառի նստարանին էլ քնելու է՝ իր գործն ավարտած համարելով:
Բայց, շունը մնում է շուն:
Ինչու՞պիտի զարմանանք, մարդիկ այսօր հաճախ մարդավարի բաներ չեն անում, շների պահվածքից ինչու՞ զարմանանք...
...Ոնց հասկացա, էն բարի պապիկի հյուրասիրությունը իրենց սրտով չէր, էս անկարգներից մեկը, հավանաբար ավելի անհնազանդը, բարձրացավ հետևի ոտքերին ու հենց կանգառի բերնեբերան լիքը աղբարկղից թռցրեց այս տոպրակը...
Մի հարցնող լինի.
-Ուտելու բան գտա՞ր...
Ավելի դժվար պայմաններ են ինչպես քաղաքի ծայրամասային թաղամասերի բնակիչների, այնպես էլ այս տարածքը ժառանգած շների համար....
Այս Շնիկն ամենաշատն էր սիրում նկարվել, հենց որ նկատեց նկարում եմ, դիրքավորվեց, հետաքրքրությամբ նայեց, սպասեց, որ մի քանի անգամ նկարեմ ու այդպես էլ չփախավ խցիկից...
....Կամ՝ արդեն կուշտ էր, կամ հույսը կորցրել էր ուտելու մի բան գտնելուց...
Կան թաղամասեր, որտեղ առատ է աղբը, բայց սնունդ գտնելն այդ առատության մեջ այնքան էլ հեշտ չէ:
Դրանք, հիմնականում քաղաքի ծայրամասային թաղամասերն են, որտեղ հաճախ են մոռանում աղբահանություն իրականացնելու մասին, իսկ շները մոլորվում են նաև իրենց համար ոչ պիտանի աղբակույտերի մեջ:
Շարունակելի...

Комментариев нет:
Отправить комментарий