ԴԵՊՔԵՐ ԴԵՄՔԵՐ ԼՈՒՐԵՐ

вторник, 14 августа 2018 г.

Զորավար Անդրանիկի արձանը՝ Վանաձորում


«Ինտերկապ» բարեգործական կենտրոնը հիմնադրվել է1990թ. և առաջինն էր Հայաստանում, որ սկսեց կապեր հաստատել Եվրոպական երկրների բարեգործական, մշակութային ու մարզական միությունների հետ: Առաջինն էր, որ սեփական միջոցներով ու բեռնատարներով մարդասիրական օգնության բեռնափոխադրումներ իրականացրեց Գերմանիայից, Ֆրանսիայից, Իտալիայից, Հոլանդիայից, ապա և անհատույց բաշխեց Հայաստանում՝ Վանաձոր, Գյումրի, Սպիտակ, Երևան, Դիլիջան, Ստեփանավան, Արցախի՝ Մարտունի, Ստեփանակերտ, Հորադիզ և այլ
բնակավայրերում: Բաշխում էր դեղորայք, բժշկական սարքավորումներ, հագուստ, սնունդ, մարզական և դպրոցական գույք, համակարգիչներ և այլն:

Հետագայում, մարդասիրական օգնություններին զուգահեռվեցին կրթամշակութային ծրագրերը:

Մխիթարյան միաբանության Մուրադ-Ռաֆայելյան Վարժարանի և Ինտերկապի համագործակցության արդյունքում էր, որ 13 տարեկան 10 պատանիներ՝ կրթություն ստացան Վենետիկում:

1990-2001թթ. ի նշան բարեկամության և Մեծ Եղեռնի զոհերի հիշատակի, խաչքարագործներ Սերգեյ Դանիելյանի, Հայկ Զալյանի և Գրիգոր Կիրակոսյանի կերտած 11 խաչքար-հուշակոթողները Ինտերկապ բարեգործականի շնորհիվ իրենց տեղը գտան Գերմանիայում, Ֆրանսիայում, Իտալիայում, Հոլանդիայում և Ռումինիայում:

Շարունակելի...

Комментариев нет:

Отправить комментарий