ԴԵՊՔԵՐ ԴԵՄՔԵՐ ԼՈՒՐԵՐ

вторник, 20 ноября 2018 г.

Կիթառավաճառը


Հեղինակ՝ 
Սմայլ Ֆոտո


Երբ հասա երաժշտական գործիքների խանութ՝ բավականին ուշ էր, գրեթե փակվելու ժամանակն էր, իսկ ուշ այցելության ամբողջ մեղավորությունն իմ ամաչկոտությունն էր։ Բանը նրանումն է, որ, երբ որևէ մեկի մոտ առաջանում է ցանկություն գնելու իր առաջին
նվագարանը՝ սրտի զարկն այնքան է արագանում, որ նույնիսկ մետրոնոմը չի կարող մրցակցել իր հետ, իսկ մտքում կուտակվում է գործիքների ու
ընդհանրապես երաժշտության հետ կապված մի ամբողջ մտքերի շարան՝ որպեսզի կարողանա ամեն հնարավոր հարցադրումներին տա համարժեք պատասխան, իսկ արտաքինից՝ փորձում է երևալ հնարավորինս համեստ և ոչ դիլետանտ։
 Այդ երեկո խանութը դատարկ էր, եթե անտեսենք քիչ հեռու դրամարկղի մոտ հաշվիչին չխկչխկացնող աշխատակցին ու կոնսուլտատնտ վաճառողին, որը սիրով ու քնքշությամբ փոշեզերծում էր ցուցադրական օրինակները, սրբելով նաև նախորդ գնորդներից թողնված մատնահետքերը։ Վաճառողն ինձ ամիջապես նկատեց, բայց չտեսնելու էր տալիս, շարունակելով իր գործը։ Ես ընդգծված անհույզ վիճակում քայլերով մոտեցա կիթառների կոկիկ դասավորված շարքին՝ որոնք  միմյանցից տարբերվում էին իրենց տիպով, տեսքով ու գույներով։
 Չինական էժանագին կիթառների հարևանությամբ տեղավորված էին վինտաժային հնաոճ ու թանկարժեք Gibson-ներ Fender-ներ, շարունակությունը հետաքրքիր ուկուլելեներն էին, իսկ դրանց հաջորդում էին գիշատիչ Jackson ֆիրմայի էլեկտրական կիթառներ, հետո յոթ և ութ լարանոց հրեշներ, ես շատ եմ կարդացել այդպիսի մոդելների մասին, անգիր  գիտեմ դրանց թե´ լավ, թե´ թերի կողմերը, կարող եմ առանց դադարի թվարկել բոլոր այս կամ այն կիթառի բնութագիրը։ Բայց ոչ այսօր։ Բոլոր իմ այդ գիտելիքները հյուր էին եկել ինձ ամռանը, գլխումս թողնելով թեթև գիտապաշար համերգներից, ինտերնետում ուսումնասիրելիս ու երաժշտասեր ընկերներիս հետ շփման արդյունքում։
Իմ այս երևակայություններից ինձ դուրս բերեց վաճառողի թեթև հազի ձայնը՝ որն ուզում էր տեղեկացնել կողքիս կանգնած լինելու մասին, չեմ կարող ասել, թե ինչքան ժամանակ էր, որ նա կանգնած էր այդտեղ, բայց ինչ որ բան ուզում էր ինձ հուշել, թեև շարունակում էր  լռել․․․
- Առաջին կիթա՞ռն եք փորձում ընտրել, - շշնջալով վերջապես հարցրեց նա։ Շրջվելով իր կողմը՝  ես մի հայացքով փորձեցի ուշադրությամբ տեսնել-հասկանալ զրուցակցիս. իմ առջև կանգնած էր բավականին տարեց մի տղամարդ, այդ երաժշտական խանութին համապատասխան հագուստով, սովորական ջինսե տաբատ ու սև Polo շապիկ՝ վրան խանութի պիտականշանով։ Մազերը երկար էին, արծաթագույն, խնամված ու իրեն շատ սազական պոչիկով, ուներ ուշադիր ու սև աչքեր, հետաքրքիր ու ինչ որ բան հուշող հայացք, դեմքին նայելով՝ ամիջապես հասկացա որ քիթն ինչ որ ժամանակ մասամբ կոտրվել ու այդպես էլ չի վերադարձել իր նախնական տեսքին, իմ կարծիքով դա իր դեմքին համահունչ չէր։ Ես կիսաանհանգիստ կրկին թեքեցի հայացքս. ժամանակակից մետաղյա ցուցաոտնակներին՝ որոնց վրա դասավորված էին կիթառները փորձելով վերամտնել կիթառագիտության երևակայությանս մեջ։ Իմ այդ ժեստը նույնպես չվրիպեց վաճառողի հայացքից, ինչը հաստատեց նաև խոսքով, - ներեցեք, չէի ուզում խանգարել Ձեզ։
- Ո´չ, ո´չ, ամեն ինչ կարգին է, - մի կերպ արտաբերեցի ես սահեցնելով մատներս մանուշակագույն Gibson SG-ի վրա։
- Իսկ Դուք գիտե՞ք, որ մենք չենք ընտրում կիթառ, այլ կիթառն է ընտրում մեզ, - ժպտալով հարցնում է վաճառողը, վերցնելով ձեռքը ինձ հետաքրքրող կիթառը, - այս կիթառի վրա նվագել և նվագում են շատ հայտնի երաժիշտներ։
- Այո´, գիտեմ։ Անգուս Յանգը նախնտրում էր հենց այս մոդելը։
- Ոչ միայն ինքը, այս կիթառը սիրում էր նաև Ռոբբի Կրիգերը The Doors-ից, որի երգերից կան նաև մեքենայիս մեջ, - շարունակում էր վաճառողը սահեցնելով երկար մատները գրիֆի վրայով, - այս գործիքն օգնել է Կառլոս Սանտանային սկսել հաջող կարիերան, նույնիսկ իր տեսքից երևում է, թե ինչ կա թաքնված իր ներսում։
- Ամեն ինչ շատ համատեղելի է, - ժպտալով ասացի ես։
- Ես ոչ միայն վաճառող եմ, նաև մեծ երկրպագու շատ ու շատ խմբերի։
- Դուք ասացիք, որ կիթառն ընտրում է երաժիշտի՞ն։
- Այո´, ասացի։
- Եվ  Դուք իսկապե՞ս հավատում եք դրան։
- Իհարկե, - գլխաշաժով հաստատեց տղամարդը, մոտենալով մեկ ուրիշ մոդելի, - օրինակի համար վերցնենք սա։
- Jackson King V, -կարդացի ես գնապիտակի վրա, որտեղ և երևում էր բավականին սոլիդ մի թիվ։
- Այո, դա ինքն է, աշխարհի ամենահայտնի կիթառներից մեկը, նրանով նվագել է Դեյվ Մաստեյնը Megadeth-ից, այս մոդելը սիրում էր նաև Ջեյմս Հեթֆիլդը, այս կիթառը ուժեղ մարդկանց համար է, որոնք երբեմն թագնվում են դիմակների տակ, - պատասխանում է վաճառողն ու վերցնելով կիթառը մեկնում ինձ։ - Վերցրե´ք։
- Ծանր է։
- Այո´, բայց արագագործ և նույնիսկ՝  չար, հենց սա ընտրում է իրեն փնրողներին, ոչ թե իրենք՝ սրան։ Մարդկանց թվում է,  որ իրենք ուշադրություն կդարձնեն ձայնի խտության կամ ապակու նման թափանցիկության վրա, բայց ամեն դեպքում, միայն կիթառն է ընտրում նրան՝ ում ձեռքերում պետք է երգի։
- Ինչպես՞ թե, - քմծիծաղեցի ես մոտենալով հաջորդ կիթառների շարքին,  որտեղ երևում  էր բացարձակ ուրիշ մի մոդել։
- Այո, - հարգալից արտաբերեց վաճառողը, խնամքով ձեռքը վերցրեց Gibson-ը։ - Սրանից ուներ Գարի Մուրը։  Գիտե՞ք, բոլոր կիթառները տարբեր են հնչում, բանը բազմազան պրոցեսորների կամ թանկարժեք ուժեղացուցիչների մեջ չէ, բանը մարդու մեջ է, որը վերցնում է կիթառն ու սկսում նվագել դրա վրա և միայն ծեր իռլանդացին կարողացավ հասցնել նրան, որ կիթառները լաց լինեն։ Նրանք լացում էին մաքուր, սրտանց, այնպես որ շատերի կրծքերի տակ թպրտում էին հուզված սրտեր, խոնավությունից փայլում էին աչքեր։ Իսկ զարմանքը, երբ րոպե առաջ լացողն սկսում է երգել, պայծառ, աշխուժ ու գեղեցիկ։ Իսկ հետո, թախիծը փոխարինում էր ուրախությանը․․․ և այդպես շարունակ, մինչև որ չհեռացավ բեմից։
- Կարծում եք դա տաղա՞նդն է։
- Ոչ, - ժպտաց վաճառողը թափահարելով գլուխը, - դա երաժշտի հոգին է։ Նա է ստիպում կիթառին երգել կամ լացել։ Իսկ երաժշտությունը ծնվում է, երբ սրանք հանդիպում են միմիանց։
- Զարմանալի է, - հոգոց հանեցի ես, տեղը դնելով կիթառը։ - Իսկ ինչպիսի՞ն է եղել ձեր առաջին կիթառը։
- Ինչու՞ եղել, նա հիմա էլ է ինձ հետ,- պատասխանեց վաճառողը, մատով կանչելով հետևել իրեն, քայլեց վաճառասեղանի հետնամաս։
 Նա մոտեցավ աղյուսե պատին հենած սև պատյանին, նայելով այդ տուփին, զգացվում էր,  որ իր մեջ պարունակում է մշտապես օգտագործվող կիթառ, տուփի վրա երևում են  նախկինում փակցված նկարների հետքերը, ես տեսա նաև ծանոթ անվանումներ՝ ինչպիսիք են Bon Jovi և The Doors, կային նաև անուններ,  որոնց մասին չէի էլ լսել, The Pretty Things, Bad Company և այլն, բայց խնամքով պահված լինելն ակնհայտ էր։
Նա վերցրեց պատյանը, դրեց ծնկներին ու զգուշությամբ բացելով, միջից վերցրեց սև վինտաժային Fender Telecaster-ը, որի վրա կային խամրած հետքեր՝ ինչից ամիջապես կարելի էր եզրակացնել,  որ կիթառը վերջին անգամ օգտագործվել է բավականին վաղուց, և թե նա ինչեր է նվագել, տեսել ուզգացել՝ ես միայն կարող եմ երևակայել։ Վաճառողը նուրբ վազեցրեց մատները լարերի, լադերի ու քրոմապատ ականջիկների վրայով, հետո մեկնեց ինձ։
- Սա իմ առաջին կիթառն է, ինչ որ ժամանակ գնված ամերիկյան քաղաքներից մեկից, - շշնջաց նա՝ ժպիտով նայելով իր կիթառին, - կարծում եմ,  որ ինքն ինձ սպասել է դեռ իմ  ծննդյան պահից, և ես բոլորովին էլ միտք չունեմ իրենից բաժանվելու։ Դուք մի նայեք սրա արտաքին տեսքին, այս կիթառը յուրահատուկ է,  սա յուրովի սերտ կապված է իմ ամբողջ ներաշխարհի հետ։
- Իսկապես գեղեցիկ է, - մի կերպ արտաբերեցի ես՝ ստիպելով կարմրել վաճառողին։
- Դուք ճիշտ եք, ես նույնպես սիրահարվել եմ սրան առաջին հայացքից ու չնայելով սրան վաճառող ծերունու ցուցադրած ու առաջարկած մյուս մոդելներին՝ ես պնդում էի,  որ շատ մոտ եմ կանգնած իմ վերջնական  որոշման վրա ու գնելու եմ հենց սրան, առանց որևէ ցենտ սակարկելու, ինձ պետք չեն ուրիշները, ինձ պետք է միայն ու միայն սա։ Ու դուք չեք ել կարող երևակայել, թե ինչ երջանիկ էի ես, երբ տուն  վերադարձա ու միացրեցի ուժեղացուցիչին։ Հենց առաջին ակորդներից սիրտս հալվեց, ես պատել էր մի այնպիսի զգացողություն, որ թվում էր, թե ես ու կիթառս մի ամբողջություն ենք։
- Պատկերացնում եմ, - Ժպտացի ես՝ մեկնելով կիթառը տիրոջը, այդ պահին ինձ թվաց,  որ ինձնից էլ ինչ որ մասնիկ գնաց նրա հետ, վաճառողը, նկատելով դա,  ժպտալով թարթեց աչքերը։
- Կուզե՞ք լսել։
- Իհա´րկե
- Լա´վ, հաճախորդի ցանկությունն օրենք է, - ժպտալով ասաց նա ու վերցնելով կիթառը՝  արագ միացրեց առաջին ուժեղացուցիչին, որն ըստ երևույթին միշտ պատրաստ պահում են մի անկյունում՝ որպեսզի բոլոր հավանական գնորդները, ընտրելով իրենց երազանքների կիթառը, կարողանան փորձել ։
 Հենց վաճառողի մատները դիպան լարերին, իմ մտքերն ամիջապես տարան ինձ կապույտ հեռուներ։ Այնտեղ ուր փոշոտ ճամփաներն են, կիզիչ արև գլխավերևում ու հզոր ամենաքարեր՝ սլանալով դեպի հեռավոր հորիզոն։ Պատկերն այնքան վառ էր, որ ես նույնիսկ փշաքաղվեցի․․․ իսկ տեսիլքը շարունակվում էր։
Կիթառը ոչ միայն հնչում էր, նա երգում ու պատմում էր պատմություն. Իր պատմությունն ու պատմությունն այն մարդու, որը դիպչում է լարերին։  Ուրախ նոտաները վերափոխվում էին հանդարտի, ավելի ռիթմայիններ՝  դանդա՜ղ թախիծի, կտրուկները՝ սահունության։  Բայց սա իսկական երգ էր, որտեղ ձայնի փոխարեն ելևէջում էին  միմիայն կիթառի հնչունները։ Վաճառողը փակ աչքերով, մեկը մյուսից հետո՝ երկար մատներով զգացմունքալի հպվում կամ հարվածում էր լարերին՝ ստիպելով շշնջալ ու աղմկել, լացել ու բնականորեն հեկեկալ։ Ու միայն իր դեմքի յուրահատուկ ժպիտն է խոսում այն մասին,  թե ինչ թեմայի մեջ է նրա երաժշտությունը․․․
 Ու երբ նա վերջացրեց նվագը և  մի կողմ դրեց կիթառը, ես դեռ ինքս ինձ չէի գտնում, կրծքիս տակ՝ այն կողմում, ուր սիրտս է, ինչ-որ բան ջերմացնում էր ամբողջ ներսս, լցնելով լուսավոր երջանկությամբ։ Հիմա ես հասկացա, թե ինչ էր ուզում ասել վաճառողը։  Հասկացավ նաև ինքը, աչքերիս մեջ տեսնելով այն՝ ինչին  ինքն էլ սպասում էր։
- Մենք շատ բաների միջով միասին անցել ենք, - մի քանի րոպեից հետո մրմնջաց վաճառողը։ - Մենք տեսել ենք ռոք-փառատոններ, ուր մարդիկ ձեռքները բարձր պարում էին առավոտից երեկո, հետո ուժասպառ ընկնում էին խոտերի մեջ, նայելով գլխավերևի աստղերին։ Տեսել ենք ակումբներ ու մեծ մարզադահլիճներ, որտեղ ամբոխն ալեկոծված ծովի նման այս ու այն կողմ է ծփում։ Սրա վրա ես նվագել էմ իմ առաջին երգը կնոջս համար ու դեռ շարունակում եմ նվագել մինչև հիմա, երբ փակվում է խանութը, ու ես կարողանում եմ ընկղմվել իմ հուշերի մենակության մեջ։ Իսկ ավելի հաճախ ինձ թվում է,  որ նույնիսկ կյանքս է կախված այս լարերից, ու երբ կկտրվի սրանցից վերջինը՝ կլռեմ նաև ես․․․
- Դա շատ անհավանական պատմություն է, - հարգալից նայելով նրա թափանցիկ  աչքերի խորության մեջ՝ասացի ես: Իսկ նա արդեն հավաքում էր կիթառն իր պատյանի մեջ։
- Այո´, անհավանական է և ես միշտ չէ, որ այս պատմությունը պատմում եմ, - դարձյալ ժպտաց նա աչքով անելով։ - Գիտե՞ք, այս կիթառը քույր ունի։  Գրեթե երկվորյակներ են, թեկուզ և հաստատ փոքր է սրանից։ Կուզե՞ք տեսնել։
- ինչպե՞ս թե, անպայման, -անհամբեր արտաբերեցի ես և գրեթե վայրկենական  վաճառողն անհետացավ պահեստամասում, իսկ երբ եկավ,  ձեռքին ուներ նույն կիթառից, ինչպես պատճենը, որի լարերին քիչ առաջ այդքան վարպետորեն սահեցնում էր իր մատները: Միայն թե, սա ավելի նոր էր, դեռևս չխամրած ու առանց  քերծվածքների։ Ես ձեռքս դանդաղ մեկնեցի ու երբ հասավ ինձ, վերադարձավ այն ջերմության կայծը, որն ինձնից հեռացել էր  առաջին կիթառը ետ վերադարձնելիս։ Վաճառողի աչքից սա նույնպես չվրիպեց։
- Իզուր չէի ասում, որ սրանք քույրեր են, նա ընտրեց քեզ։ Ես տեսա քո աչքերի մեջ, տեսա թե ինչպես ես նայում նրան, երբ բռնել էիր ձեռքերիդ մեջ  և զգացի, թե ինչպես ես կամքիդ հակառակ վերադարձնում։
- Ի՞նչ  արժե սա, -կիսահուսահատ հարցրեցի ես՝ վերջապես հիշելով գնի մասին։
- Թող դա չանհանգստացնի քեզ։ Ես ինչպես արդեն ասացի՝ կիթառն է ընտրում երաժշտին, այլ ոչ թե հակառակը։ -Ասաց վախառողն ու սկսեց  խորհրդավոր ժպտալ, իսկ ես թափահարում էի գլուխս։
- Ես չեմ կարող․․․
- Կարո´ղ ես, կամ՝  սա այդպես էլ պառկած կմնա այստեղ՝ մինչև որ կգա իր ժամանակը, - պատասխանեց նա՝ փաթեթավորելով տուփի մեջ, որը վերցրեց ցուցափեղկի վրայից։ - Ես կդնեմ նաև լրացուցիչ լարեր ու մի քանի մեդիատոր, բոլորս էլ գիտենք, թե այդ անիծվածներն ինչպես են սիրում թափառել ամենաանհավանական տեղերում։
- Շնորհակալ եմ, ես չգիտեմ նույնիսկ ինչ ասել, - գլխումս մտքերն սկսեցին թևածել բազմագույն փոթորիկներով, բայց վաճառողը ձեռքն ընկերաբար դրեց ուսիս՝ փորձելով խաղաղեցնել զգացմունքներս և հորդորելով լռել։ Այդ ժեստն ավելի խոսուն էր,  քան այդ պահին հնչած բազմաթիվ բառեր։
- Խնամքո´վ պահիր սրան, - որպես հրաժեշտ արտաբերեց նա, երբ պատրաստվում էի դուրս գալ խանութից  և հիշի´ր
-
Կիթառն է ընտրում երաժշտին ամբողջ կյանքի համար

Ես էլ, չիմանալով  ինչպես վարվել, ձեռքս մեկնեցի նրան։
-
Շնորհակա՜լ եմ, պարզապես շնորհակալությու՜ն։
- Ո´ղջ եղիր, - հուզված ասաց նա ու մեծահոգաբար ավելացրեց, - Բայց լարերի համար վճարիր, թե չէ ղեկավարությունն ինձ կնախատի։
 Երբ  մոտեցա դրամարկղին ու հանեցի դրամապանակս, դարձյալ ինձ գերեց նույն երաժշտությունը, որը քիչ առաջ ինձ համար նվագում էր վաճառողը։ Շրջվելով, ես տեսա,  թե ինչպես է նա հպվում իր հին ու խամրած կիթառի լարերին ու ժպտալով ինչ-որ բան մռմռում քթի տակ։
- Ու միշտ այսպես, - արտասանեց դրամարկղի ետևում նստած աղջնակը՝  ժպտալով հետևելով երաժիշտ վաճառողին։ - Ինձ թվում է, որ նույնիսկ պատերն են ներծծվել այդ երաժշտության ձայներով։ Բայց գրողը տանի, ինչքան գեղեցիկ է․․․ Ձեր բախտը բերեց, խանութի տերը մեծ դժվարությամբ է շփվում գնորդների հետ, Դուք իրեն դուր եկաք։
- Տե՜ր… - ինքս ինձ կորցրած նորից հարցրեցի ես, ու, հասկանալով ինչ տեղի ունեցավ, ես էլ սկսեցի ժպտալ։
- Այո, այսօր ինքն է փոխարինել իսկական վաճառողին, - ժպտադեմ ասաց աղջնակը՝ մեկնելով դրամարկղի կտրոնը։
- Շնորհակալությու՜ն, - շշնջացի ես ու հետաքրքրված ավելացրեցի, - իսկ ինչու՞ է տերը քիչ շփվում հաճախորդների հետ։
- Միգուցե կծիծաղեք, բայց ինքն ասում է. «Շատերն անհոգի են…», ես զարմացա, երբ տեսա,  որ նա մոտեցավ Ձեզ։
Հեռանալով՝ ես աչքս գցեցի այդ տղամարդու վրա, որն արդեն վերջացրել էր նվագելն ու ժպտալով նայում էր ուղիղ ինձ, ես էլ որպես պատասխան՝ ժպտացի ու ձեռքով արեցի իրեն, որից հետո դուրս եկա քաղաքի դատարկ փողոցներ։  Գլխումս կրկին սկսեցին  պտտվել վաճառողի խոսքերը։ «Կիթառն է ընտրում երաժշտին, իսկ իրեն ստիպում է երգել միայն հոգին։ Այսպես է ծնվում երաժշտությունը»։

Комментариев нет:

Отправить комментарий