ԴԵՊՔԵՐ ԴԵՄՔԵՐ ԼՈՒՐԵՐ

вторник, 19 марта 2019 г.

Վանաձորցին


  Մեր համերկրացի Հենրիկ Հրանտի Զաքարյանն այժմ ապրում է Ստավրոպոլի երկրամասում: Գործարար է:
  Ապրել է Վանաձորում, սովորել և ավարտել Վանաձորի թիվ 19 միջնակարգ դպրոցը:
  Իրավիճակի թելադրանքով այսօր հայրենիքից հեռու է, բայց կապը հայրենիքի հետ միշտ կա:
  Վերջերս, պայմանագրային զինծառայող դասընկերներից մեկի հետ զրույցի արդյունքում խոստացել է, որ աջակցություն կցուցաբերի դիրքերի կահավորման գործում: Խոստումը շատ արագ գործ է դարձել: Նրա աջակցությամբ կիրականացվի առաջնապահ մարտական մի քանի դիրքերի կահավորանքը:
  Բարեգործության և լավ գործի մեկնարկը տրված է և այն շարունակական է լինելու:
  Շնորհակալություն հայրենասեր հայորդուն:

2 комментария:

  1. Ուրախության մեծ զգացումով ու հպարտությամբ կարդացի Վանաձորի Րաֆֆու անվան թիվ 19 դպրոցի շրջանավարտ Հենրիկ Զաքարյանի ազգանվեր գործի մասին։ Որպես դպրոցի տնօրեն՝ իմ հիացմունքն ու գոհունակությունն եմ ուզում արտահայտել Հենրիկի ու նրա նման շատ ուրիշ հայրենասեր մարդկանց հանդեպ ։ Կեցցես Հենրիկ ջան։

    ОтветитьУдалить
    Ответы
    1. Հարգարժան տնօրեն, փորձում եմ հասկանալ Ձեզ, կիսում եմ Ձեր հպարտությունը, նրա Մարդ լինելու գործում մեծ է նաև դպրոցի, ուսուցիչների, տնօրենի դերը...
      Թող նրա նմանները շատ լինեն...

      Удалить