ԴԵՊՔԵՐ ԴԵՄՔԵՐ ԼՈՒՐԵՐ

суббота, 6 июля 2019 г.

Սևանցի Ալֆրեդը բարկացած է

Ալֆրեդը Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքից է: Մեր նկարահանող խումբը նրան շատ պատահական հանդիպեց Լոռու մարզի Քարաձոր գյուղում: Ձուկ էր վաճառում: Տեսավ, որ հավաքված գյուղացիներ կան, կանգ առավ:
Ալֆրեդը չսպասեց ո´չ մեր հրավերին,
ո´չ մեր հարցին:


     Միանգամից սկսեց մեզ հետ կիսել իր         մտքերն ու դիրքորոշումը:
    Սկզբում, շատ բարկացած խոսեց     հեռուստաալիքներում   առկա «գովազդախեղդության» մասին: Դե,   արի ու քաղաքացուն բացատրիր, որ դա   մասնավոր բիզնես է և յուրաքանչյուրն   ինքն է տնօրինում իր բիզնեսը՝   առաջնորդվելով գովազդի մասին երկրում   առկա օրենքներով:

  Հետո սիրտը դատարկեց բողոքելով նախորդ իշխանություններից, հետո էլ բարկությունը ցույց տվեց, որ ներկայիս իշխանություններին էլ թույլ չեն տալիս աշխատել, խանգարում են:

Վերջում, բարկության ալիքը հասավ մեզ.
´յ, էս ինչ ասեցի, ցույց կտաք..

Ու քանի որ մենք աշխատում ենք ժողովրդի համար, հավատարիմ մնալով մեր կոչմանը,  ժողովրդի ձայնը, առանց փոփոխությունների, փորձում ենք հասցնել հասցեատերերին...

Комментариев нет:

Отправить комментарий