(Մտորումներ)
Ուսուցիչներն այս տարի ԿԳՄՍ նախարարությունից նամակ չստացան ծաղիկներ չվերցնելու պահանջով...
Աշակերտների ծնողներն այս տարի ԿԳՄՍ նախարարություն չդիմեցին՝ վերջին զանգի համար գումարներ հավաքելուն վերաբերող բողոքներով...
Աշակերտներն այս տարի չգրկեցին իրար և չհուզվեցին՝ հրաժեշտի խոսքերից...
Վերջին զանգը չղողանջեց ոչ մի դպրոցի հարկի տակ...
Շատ ուսուցիչներ հեռավար վերջին զանգերի միջոցառումներ կազմակերպեցին, ուղերձ հնչեցրին. վերհիշեցին դպրոցական տարիները նկարների ու շարժանկարների ձևով...
Մի խոսքով, ում միտքն ինչ թռիչք ուներ՝ օգտագործեց աշակերտների այս օրը հիշարժան դարձնելու համար...
Պանդեմիան շարունակում է սպառնալ մարդկությանը, իսկ ուսուցիչներն արտակարգ դրության պայմաններում արեցին հնարավորն ու անհնարը՝ աշակերտներին գիտելիք տալու, ուղղակի զբաղեցնելու, այս ծանր օրերին աջակցելու, ճիշտ ինֆորմացիա փոխանցելու, ճիշտ ինքնամեկուսացվելու և բազմաթիվ այլ խնդիրների միասնական դիմագրավելու համար...
Չեմ ուզում խոսել մերօրյա դժվարությունների, առկա իրավիճակի, ավելացող թվերի, չգիտակցվող սարսափի մասին...
Կրթական համակարգը լուրջ փոփոխությունների կարիք ունի...
Մենք աշակերտին սովորեցրե՞լ ենք կշռադատել, համադրել, վերլուծել ու եզրահանգումներ անել...
Մենք սովորեցրե՞լ ենք ինքնուրույն մտածել ու կողմնորոշվել...
Ամեն տարի դպրոցական վերջին զանգի ղողանջներով կյանք ենք ճանապարհում նոր սերունդ, բարեմաղթանքներով ողողում օրը, իսկ ինչ ենք անում, որ այդ հղումների մի մասը գոնե իրականություն դառնա հենց իրենց՝ աշակերտների «ձեռքով»...
Ուսուցիչը, կքված «վերևներից» իջեցվող արհեստական պահանջների տակ տարիների ընթացքում ռոբոտացած թուղթ լրացնող է դարձել...
...Եվ այս բազմաչարչար ու անիմաստ բյուրոկրատիայի մեջ կորչում է իրական պահանջ, ավելին՝ չի երևում աշխատանքը, քանի որ չկա նաև դրա հետևանքը՝ արդյունքը...
Գուցե այս օրերը կարողացան հասունացնել այն սերնդին, որն այսօր կյանքի դպրոց մտավ՝ չհնչած վերջին զանգով, չերգված երգերով ու չարտասանված հուզախառն ելույթներով...
Թող որ այսօրվա շրջանավարտը ինքը կերտի իր վաղը և լուսավոր ճանապարհ հարթի վաղվա եկողների համար...
Բարի երթ, երազանքներով լի շրջանավարտներ...

Комментариев нет:
Отправить комментарий