ԴԵՊՔԵՐ ԴԵՄՔԵՐ ԼՈՒՐԵՐ

четверг, 29 июля 2021 г.

Արտիկ և Ահարոն Աղաջանյանների գործն ընդդեմ «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ի

Հուլիսի 28-ին ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Վանաձոր նստավայրում քննվում էր Արտիկ և Ահարոն Աղաջանյանների գործն ընդդեմ «ՄՏՍ Հայաստան» ՓԲ ընկերության:


Ըստ հայցվոր Արտիկ և Ահարոն Աղաջանյանների Եղեգնուտ գյուղում 125-004 կադաստրային համարի տակ գրանցված հողամասում տեղակայված 
«ՄՏՍ Հայաստան» ՓԲ ընկերությանը պատկանող կայանն արդեն քանի տարի գտնվում է իրենց սեփականության տարածքում:

Վերը նշված հողամասում «ՄՏՍ Հայաստան» ՓԲ ընկերությանը պատկանող կայանը տեղակայված լինելու հանգամանքը պարզելու նպատակով դատարանի կողմից նշանակվել է հողաշինարարատեխնիկական փորձաքննություն, որի արդյունքում պարզ է դարձել, որ հողատարածքի սեփականությունը վիճարկելի է և կան անճշտություններ:

Ըստ փաստաբան Ալեքսանդր Ծատինյանի, անճշտության պատճառը համայնքն է, իսկ համայնքապետը չի ցանկանում համագործակցել դատարանի հետ:

Քանի որ դեռևս պարզ չէ, թե վերոհիշյալ տարածքը ում է պատկանում՝ Աղաջանյանների ընտանիքին, թե ունի մի այլ սեփականատեր և կամ ուղղակի համայնքի սեփականությունն է, այդ իսկ պատճառով հայցվոր և պատասխանող կողմերը համաձայնության գալով դատարանին դիմեցին որպեսզի մինչև տվյալ վարչական գործի ավարտը դատարանը կասեցնի գործի վարույթը:

Դատարանը հուլիսի 28-ի նիստում բավարարեց 2 կողմերի համատեղ դիմումը.
Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը նախագահությամբ դատավոր Արամ Մկրտչյանի որոշում կայացրեց մինչև տվյալ վարչական գործի ավարտը կասեցնել վերոհիշյալ գործի վարույթը:

1 комментарий: