《Հետքովիդյան և հետպատերազմական տնտեսությունը Լոռու մարզում》 հաղորդաշարի շրջանակներում խոսել ենք անշարժ գույքի շուկայի և բնակարանների վարձակալության ոլորտում նկատվող տենդենցների մասին։
Նոր կորոնավիրուսն (COVID-19) և Արցախյան գոյամարտը ուղիղ հարված հասցրեցին տնտեսության գրեթե բոլոր ճյուղերին, այդ թվում նաև անշարժ գույքի շուկային։
Կադաստրի կոմիտեի տվյալներով՝ այս տարվա առաջին եռամսյակում (2021 հունվար-մարտ) Հայաստանի անշարժ գույքի շուկայում տեղի է ունեցել 40 494 գործարք։ Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ այն նվազել է 2 225-ով: Դիտարկման ենք արժանացրել առաջին եռամսյակի տվյալները, հաշվի առնելով, որ Քովիդ-19-ը իր լիարժեք ազդեցությունն սկսեց թողնել 2020-ի մարտ ամսից սկսած:
Սկսած քովիդի առաջին իսկ օրերից Անշարժ գույքի գործակալությունները պասիվացել են. պակասել են ինչպես նրանց դիմող գնորդները, այնպես էլ՝ վաճառողները։ Համավարակը հանգեցրել է գործարքների հետաձգմանը կամ չեղարկմանը։ Անորոշությունը մարդկանց ստիպել է առայժմ զերծ մնալ խոշոր գործարքներից։ Այս և բազմաթիվ այլ գործոններ բացասաբար են ազդել անշարժ գույքի շուկայի վրա։
Անշարժ գույքի շուկայում, դարձյալ կադաստրի կոմիտեի տվյալներով Պակասել են ինչպես առուվաճառքները, այնպես էլ՝ վարձակալությունները։
11 049: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այն նվազել է
1 000-ով կամ 8.3%-ով: Սակայն, 2020-ի չորրորդ եռամսյակի համեմատ որոշակի աշխուժություն է գրանցվել՝ առուվաճառքի գործարքներն ավելացել են 1.6%-ով, որը պայմանավորված է մի քանի մարզերում առուվաճառքի գործարքների ավելացմամբ, Լոռին դիտարկվում է արդյոք այս շարքում: Հարցի պատասխանը լսեք հաղորդման ընթացքում:
Վերջին տասը տարիների նույն ամիսներին անշարժ գույքի գործարքների ավելի ցածր ցուցանիշ գրանցվել է միայն 2017 թվականին։ Այսինքն, կարելի է եզրակացնել, որ այսօրվա շուկան պասիվ է ոչ միայն նախորդ տարվա, այլև՝ նախորդ երեք տարիների համեմատ։
Комментариев нет:
Отправить комментарий