Նոյեմբերի 9-ին «Մեդիա կենտրոնի» նախաձեռնությամբ «Խաղաղության երկխոսություն» ՀԿ գրասենյակում ցուցադրվեց «Գալիչինայի երեք պատմություն» ֆիլմը: Բաց ցուցադրություն էր:
Ֆիլմը 3 անհատի պատմություն է. Հրեա, ում ընտանիքը որոշում է փրկել իր ամենաոխերիմ թշնամու կյանքը:
Ուկրաինուհի, ով սեփական երեխաներին զոհեց` հայրենիքը փրկելու համար:
Լեհ քահանա, ով վտանգեց ամեն ինչ` աղանդների հանդեպ ատելության դեմ պայքարելու համար:
Ժամանակակից պատմության մեջ
շրջադարձային իրադարձությունների ֆոնին
«Գալիչինայի երեք պատմությունը» բացահայտում է մարդկանց, ովքեր զոհեցին իրենցը ընդհանուրի համար:
Համատարած չարիքի մեջ, որտեղ վստահությունը կորցրել էր իմաստը, մարդկային կյանքն էլ արժեք չուներ, գտնվեցին նրանք, ովքեր իրենց ունեցած ամենաթանկը զոհեցին` անելու համար այն, ինչ ճիշտ է և ոչ թե հեշտ:
Ցուցադրությանը հաջորդեց ֆիլմի քննարկումը, որին Վաշինգթոնից տեսազանգով միացավ ֆիլմի համահեղինակ Օլհա Օնիշկոն: Քննարկմանը ներկա էին նաև այլ բանախոսներ:
Ֆիլմը «Մեդիա կենտրոնին» ցուցադրության համար տրամադրել էր ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը: Այն արդեն ցուցադրվել է Երևանում, առաջիկայում ֆիլմի ցուցադրություններ նախատեսվում են նաև հանրապետության այլ քաղաքներում: Ֆիլմի ցուցադրություն Վանաձորում Մեդիա կենտրոնի կողմից կազմակերպվում է արդեն երկրորդ անգամ: Միշտ լավագույնն են ակնկալում վանաձորցի հանդիսատեսից և կարևորում են միջոցառման լուսաբանումն ու լրատվամիջոցների դերը…
Комментариев нет:
Отправить комментарий