ԴԵՊՔԵՐ ԴԵՄՔԵՐ ԼՈՒՐԵՐ

воскресенье, 3 ноября 2013 г.

Բա Հարթագյուղում մի կենդանի հայ քրիստոնյա չկա՞...

    ...Նման մի եկեղեցի էլ Լոռու մարզի Հարթագյուղ համայնքում կա...
դուռը կոտրված, կովերն էլ մտել ու իրենց կարիքներն էին հոգացել, ապշեցի, օգոստոսի 16-ին Սերբիայից մեզ հյուր եկած ընկերներիս էի տարել եկեղեցին տեսնելու.. ու հետո՝ տեղս չէի գտնում...

 Օրինակ մեր Զորավորը՝ փոքրիկ մատուռ է Ահնիձորում, Հր. Մաթևոսյանի ծննդավայրում, մայրս է մաքրում. ինքն իր վրա հանձնարարական է դրել. աշխատանքային օրերը գրադարանավարուհի էր, կիրակին՝ եկեղեցու ծառայող, անվճար. վարձը՝Բարձրյալից է ակնկալում...
 ի դեպ, մերոնք վերջերս են գյուղ տեղափոխվել, մինչ այդ էլ մի տատիկ է մաքրելիս եղել տարածքում հայտնի Զորավորը, տարիներ առաջ մահացել է. ափսոս նրա անունը չեմ հիշում...

  


  Բա Հարթագյուղում մի կենդանի հայ քրիստոնյա չկա՞...

Комментариев нет:

Отправить комментарий