ԴԵՊՔԵՐ ԴԵՄՔԵՐ ԼՈՒՐԵՐ

понедельник, 18 ноября 2013 г.

Ինչո՞վ եք տարբերվում գողերից ու ավազակներից

   5 տոկոս...
Իբր աշխատավարձ եք տալիս, դեռ 5 տոկոսն էլ հետ  եք ուզում.  /էլ չկրկնվեմ, ասելով, որ մեր երկրում ոչ մ ի աշխատող 100 տոկոսով վարձատրություն չունի/ իբր քաղաքակիրթ ձևով եք ուզում գողանա՞լ...
Այսինքն՝ դուք քաղաքակիրթ գողեր ե՞ք...
Է, գողը՝ գող է, ինչ տարբերություն ինչպես եք գողանում. բացեիբաց, թաքուն, խաբեությամբ, թե՞ ուղղակի աչքներիս թոզ փչելով...

Հարգելի կառավարություն, էդ որոշումը կայացնելիս ու՞մ կարծիքն եք հաշվի առել, ինչ տարբներություն 40 և 41 տարեկան աշխատողի միջև...
Ինչու մեկն ընկնում է էդ ձեր հիմար որոշման տակ, մյուսը՝ ոչ...
Էդ մի տարին էդքան մեծ տարբերություն է տալիս հա՞...
Հերիք է, ժողովրդի համբերության բաժակը լցվել է, զգույշ եղեք, սա արդեն վերջին զգուշացում է...
Մեծ գրողն էսօր պիտի կանգներ ու ասեր իր  հայտնի...
 - Ով արդարություն, թող որ ես թքնեմ ճակատին քո նենգ...
Ինչ պակաս թուրքեր եք...
Թուրքը կտտանքներով է սպանել, դուք կտտանքներով ոչ ապրեցնում եք, ոչ սպանում....

Комментариев нет:

Отправить комментарий